Ուոլտ Ուիթմեն

Image

Ծնվել է 1819թ. մայիսի 31-ին: Ընտանիքում եղել է 9 երեխա: 1820-ական և 30-ական թվականներին նրանք ապրել են Բրուկլինում և Լոնգ Այլնդում: Ուիթմենը եղել է իր հոր՝ Ուոլտեր Ուիթմենի և մոր՝ Լուիզա Վան Վելսորի 2-րդ երեխան:

12 տարեկանում Ուիթմենը սկսեց սովորել տպագրիչի արհեստը, սիրահարվեց տպագրին: Մեծմասամբ ինքնուսույց և անհագ կարդացող լինելով, նա ծանոթացավ Շեքսպիրի, Հոմերոսի, Դանթեի գործերին, Աստվածաշնչին:

Նախքան ավերիչ հրդեհը կոչնչացներ Նյու Յորքի տպագրատան արտադրությունը, Ուիթմենը այդտեղ աշխատել է որպես տպագրիչ: 17 տարեկանում նա Լոնգ Այլնդի տնային դպրոցներից մեկում աշխատել է որպես ուսուցիչ՝ մինչև 1845թ., նախքան ամբողջովին իրեն լրագրությանը նվիրելը:

Ուիթմենը հիմնել է <<Լոնգ Այլնդր>> շաբաթաթերթը: 1848թ. նա դարձավ Նյու Օրլիընսում գործող  <<Քրեսենթ>>-ի խմբագրիչը: Հենց այստեղ էր, որ նա զգաց ստրկատիրության դաժանությունը: Բրուկլին վերադառնալուց հետո, նա հիմնեց նոր՝ <<Բրուկլին Ֆրիմեն>> ամսագիրը և շարունակեց զարգացնել պոզեիայի մի ուրույն ճաշակ, որը հետագայում ապշեցրեց Ռալֆ Ուալդո Էմերսոնին:

1855թ. Ուիթմենը սահմանեց 12 անվերնագիր պոեմներից և նախաբանից կազմված <<Խոտի Տերևներ>> աշխատության հեղինակային իրավունքը: Սակայն այս հարատարակությունը միակը չէր. հետագայում նա շարունակել է գրքի անընդհատ կատարելագործումը և լրացումը:

Քաղաքացիական Պատերազմի սկզբին Ուիթմենը երդվեց ապրել մաքուր կյանք: Նա կատարում էր արտահաստիքային աշխատանք և այցելում էր Նյու Յորքի հիվանդանոցներում գտնվող վիրավորներին: 1862թ. նա մեկնեց Վաշինգտոն՝ իր վիրավոր եղբորը խնամելու համար: Նա որոշեց մնալ այդտեղ և աշխատել հիվանդանոցներում: Այդ իսկ պատճառով էլ նա Վաշինգտոնում մնաց հետագա 11 տարին: Նա ներքին Տարածքների Վարչությունում աշխատում էր որպես գրասենյակային գործակատար: Սակայն երբ վարչության պետը՝ Ջեյմս Հարլանը, իմացավ, որ Ուիթմենը <<Խոտի Տերևների>>-ի հեղինակն է, ազատեց Ուիթմենին՝ վիրավորական համարելով վերջինիս աշխատությունը:

Ուիթմենը ինքն է իրեն ապահովել իր ողջ կյանքում: Վաշինգտոնում նա ապրում էր իր կլերկի համեստ աշխատավարձով և իր խնամքի տակ գտնվող հիվանդների համար լրացուցիչ աշխատավարձով գնում էր մթերք և անհրաժեշտ պարագաներ: Նա նաև գումար էր ուղարկում իր այրի մորն ու հաշմանդամ եղբորը: Մերթ ընդ մերթ նահանգներից և Անգլիայից գրողներն իրեն գումար էին ուղարկում, որպեսզի նա <<ծայրը ծայրին հասցներ>>:

1870թ. Ուիթմենը հաստատվեց Նյու Ջերսի նահանգում՝ իր մահամերձ մոր և եղբոր տանը: Նա մինչ 1882թ. ապրեց իր եղբոր տանը: Իսկ <<Խոտի Տերևներ>>-ի հերթական հրատարակությունից հետո նա բավականաչափ գումար վաստակեց իր սեփական տան համար:

Իր հասարակ, 2 հարկանի տանը նա իր վերջին տարիները վատնեց գրքի նոր հրատարակության հավելումների և վերանայումների և իր նոր արձակների և պոեմների ՝ <<Ցտեսություն, Իմ Թանկագին…>> (1891թ.) հատորի պատրաստման վրա:

Ուիթմենը մահացել է 1892թ. մարտի 26: Նա թաղվել է Հարլի Գերեզմանատանը իր բաժնում իր իսկ ուրվագծած և կառուցած տեղում:

 

 

Պոեզիա.

<<Խոտի Տերևներ>>  (1855թ.)
<<Խոտի Տերևներ>>  (1856թ.)
<<Խոտի Տերևներ>>  (1860թ.)
<<Թմբուկի Թրխկոցներ>> (1865թ.)
<<Թմբուկի Թրխկոցներ>>-ի շարունակությունը  (1865թ.)
<<Խոտի Տերևներ>>  (1867թ.)
<<Խոտի Տերևներ>>  (1870թ.)
<<Անցում դեպի Հնդկաստան>> (1870թ.)
<<Խոտի Տերևներ>>  (1876թ.)
<<Խոտի Տերևներ>> (1881թ.)
<<Ցտեսություն, Իմ Թանկագին…>> (1891թ.)
<<Խոտի Տերեևներ>> (1891թ.)

 

 

Արձակ.

<<Ֆրանկլին Էվանս կամ Հարբեցողը>> (1842թ.)
<<Ժողովրդավարական Վիստաներ>> (1871թ.)
<<Հուշագրեր՝ Պատերազմի Ընթացքում>> (1875թ.)
<<Փորձանմուշների Օրեր և Հավաքագրում>> (1881թ.)
<<Նոյեմբերյան Ծառի Ճյուղեր>> (1888թ.)
<<Ամբողջական Արձակ Գործեր>> (1892թ.)

 

http://www.poets.org/poet.php/prmPID/126

 

 

Լինելով հումանիստ, նա տռանսցենդենտալիզմի և ռեալիզմի անցման մի մաս կազմեց՝ 2 գաղափարներն էլ իր գործերում ընդգրկելով: Ուիթմենը դասվում է ամերիկացի ամենաազդեցիկ գրողների շարքում: Նրան հաճախ անվանում են <<ազատ տան հայր>>, չնայած նա ինքը չէ հնարել դա: Իր աշխատությունը բավականին վիճահարույց էր այդ ժամանակաշրջանի համար, առավելապես <<Խոտի Տերևներ>>-ը, քանզի այն իր ակնհայտ սեռականության համար բնութագրվել է որպես անպարկեշտ ու լկտի աշխատություն:

Իր ամբողջ կյանքում հետաքրքրված է եղել քաղաքականությամբ: Իր պոեզիան ազգերի հավասարապաշտական գաղափար էր: Մի կողմից նա կոչ էր անում ստրկատիրության վերացմանը, սակայն երբ այդ տեղի ունեցավ, նա մյուս կողմից <<վերացնողական շարժումը>> դիտարկեց որպես սպառնալիք ժողովրդավարությանը:

Ուիթմենի աշխատությունը կոտրում է պոետիկ կառուցվածքի սահմանները. այն նման է արձակի: Նա իր գրության մեջ օգտագործել է անսովոր պատկերներ և խորհրդանիշներ, օրինակ՝ շինարարական աղբ, ծղոտի փնջեր, փչացած ու կոտրված տերևներ և այլն: Նա բացահայտ գրել է մահի ու սեռական կյանքի մասին (ներառյալ մարմնավաճառությունը):

Պոետիկ թեորիա.

<<Խոտի Տերևներ>>-ի 1855թ. հրատարակության նախաբանում Ուիթմենը գրել է. <<Պոետի ապացույցն այն է, որ իր երկիրը իրեն կլանում է այնքան քնքշորեն, ինչքան ինքն է կլանում իր երկրին>>: Նա հավատում էր, որ պոետի և հասարակության միջև մի էական կապ կար: Այս կապը շեշտված էր հատկապես <<Իմ Երգ>>-ում: Որպես ամերիկյան էպիկական պոեմ, այն շեղվում էր վեհ հերոսի պատմական անդրադարձումից և ընդունում էր սովորական ժողովրդի ինքնությունը:

Ուիթմենի սեռական կողմնորոշումը ենթադրվում է լինել երկսեռական կամ համասեռական՝ հիմնված իր պոեզիայի վրա:

Ուիթմենի վրա մեծ ազդեցություն ուներ դեիզմը: Նա ժխտում էր այն տեսակետը, որ մեկի հավատքը վեր է մյուսի հավատքից և բոլոր կրոնները հավասար էր ընդունում:  <<Իմ Երգ>>-ում ան տվել է գլխավոր կրոնների ցուցակ և նշել է, որ հարգում և ընդունում է դրանցից յուրաքանչյուրը. վերաբերմունք, որը նա հետագայում նշել է իր պոեմներից մեկում, հաստատելով. <<Ես ընդունում եմ ամեն թեորիա, լեգենդ, ամեն աստծուն, ես տեսնում ու ընդունում եմ, որ հին գրառումները, աստվածաշնչերը, տոհմաբանությունները ճիշտ են՝ առանց բացառության>>:

http://en.wikipedia.org/wiki/Walt_Whitman

 

Ուիթմենի մտքերից.

<<Շա՛տ դիմադրիր: Քի՛չ ենթարկվիր>>:

 

<<Այդ ի՞նչ է, որ արտահայտում ես քո աչքերով: Ինձ այն ամբողջ կյանքումս կարդացած տպագրից էլ շատ է թվում>>:

 

<<Ես հակասու՞մ եմ ինձ: Շատ լավ: Այդ դեպքում՝ ես հակասում եմ ինձ. ես մեծ եմ՝ ես բազմություն եմ ներառում>>:

 

<<Մենք միասին էինք: Ես մոռանում եմ մնացածը>>:

 

<<Եղիր ոչ թե հակված ուրիշին քննադատելու, այլ՝ հետաքրքրասեր>>:

 

<<Այն ամենը, ինչը բավարարում է հոգուն, ճշմարտություն է>>:

 

<<Երեսդ միշտ դեպի արևի լույսը պահիր. ստվերները կընկնեն քո ետևում>>:

 

<<Երջանկություն… Այս վայրից բացի ոչ մի ուրիշ վայրում… Այս ժամից բացի ոչ մի ուրիշ ժամի>>:

 

<<Կասկած չկա այն բանում, որ ես արժանի եմ իմ թշնամիներին: Բայց ես չեմ հավատում, որ արժանի եմ իմ ընկերներին>>:

 

<<Ես հասկացել եմ, որ ինձ բավական է միայն լինել այն մարդկանց հետ, ովքեր ինձ դուր են գալիս>>:

 

<<Եվ հենց քո մեծ մարմինը կլինի հրաշալի մի պոեմ>>:

 

<<Արա ամեն ինչ, բայց թող դա ուրախություն բերի>>:

 

<<Ես ինձ գտնում եմ սովորական սխալի եզրին>>:

 

<<Երբ ես տալիս եմ, ես տալիս եմ ինքս ինձ>>:

 

<<Քննության ենթարկիր այն ամենը, ինչ քեզ ասել են… Վռնդիր այն ամենը, ինչը վիրավորում է հոգուդ>>:

 

<<Խաղաղությունը միշտ գեղեցիկ է>>:

 

<<Ես բավարարված եմ… Ես տեսնում եմ, պարում եմ, ծիծաղում եմ, երգում եմ>>:

 

http://www.goodreads.com/author/quotes/1438.Walt_Whitman

 

 

Կիրակոսյան Էմմա 

One thought on “Ուոլտ Ուիթմեն

  1. […] 2․ Ուոլթ Ուիթմեն, ուսումնասիրություն […]

Leave a comment