Տպավորություններ ընթերցումից. Կարեն Անտաշյանի ստեղծագործություններն ու լեզուն

Պոեզիա

Ընդհանուր պատկերցումս պաոզեիայի վերաբերյալ <<խառն է>>. չեմ սիրում <<խառը>> բանաստեղծություններ, սակայն դրանք էլ իրենց տեսակի մեջ երբեմն հետաքրքիր են լինում: Անտաշյանի բանաստեղծություններից շատերը <<խառն էին>>. թվաց, որ մենակ ինքը հեղինակը կհասկանա, եթե կարդա: Հնարավոր է՝ տարիքի հետ կապ ունի, չգիտեմ: Ամեն դեպքում, որոշ բանաստեղծություններ իրենց բարդությամբ ինձ ոչինչ չասեցին: Կային նաեւ շատ պարզերը, օրինակ՝ Լինել ճամփորդ ջրի կաթիլ, որոնցից նույնպես շատ բան չստացա:

 

Դրանց կողքին գտա մի շատ հետաքրքիր բանաստեղծություն-իմպրովիզ. Դիմագիր.գոմ/նունիկ-թողիք: Շատ դուր եկան լրահոս բաժնի նկատառումները, որոնք համեմված էին հեգնանքով (կարծես՝ տեղին): Նման ոճի գործերի շատ քիչ եմ հանդիպել, բավականին հետաքրքիր էր:

 

Ընդհանուր առմամբ կարծես ճեղքված լինի՝ շատ բարդ ու ոչ այդքան հասկանալի (ինձ համար) ու շատ պարզ բանաստեղծությունների միջեւ: Չնայած, դա էլ խոսում է հեղինակի ոչ պրիմիտիվ լինելու մասին:

 

 

Արձակ

Արձակը համեմատաբար ավելի հետաքրքիր էր ինձ համար: Պատմությունները արագ ու հետաքրքությամբ էի ընթերցում:

 

Նկարագրված են տիպիկ հայկական վիճակներ, առօրյայի պատկերներ, մի փոքր հեգնանքով ու հումորով /Սերը Ծիրանի Ժամանակ, Ականջներդ Կկտրեմ, Երթուաղյին Թրաֆիքինգ…/:

 

Քանզի Անտաշյանը ժամանակակից գրող է, փոձեմ իր ստեղծագործության մեջ հայ ժամանակակից մարդու արտացոլմամբ ամբողջացնել նյութս-վերլուծությունս: Լեզուն մե՛րթ բարդ էր, մե՛րթ շատ պարզ. բարդը կա՛մ դժվար էր հասկանալ, կա՛մ՝ շատ հեշտ, պարզը կա՛մ շատ հեշտ էր հասկանալ, կա՛մ՝ շատ դժվար: Այո, թե՛ ինձ, թե՛ կողքինիս տեսա Անտաշյանի ստեղծագործություններում, հատկապես՝ արձակում: Տաքսիստն ու երթուղայինի վարորդը, առաջին սերը զգացող տղան ու աղջիկը…

 

Ինչ վերաբերում է նրա լեզվին ու ասելիքին, փորձեմ լինել հակիրճ: Կարծում եմ՝ պետք է որոշ աշխատությունների վրա տարիքային սահմանափակում դնել: Նա բողոքում է, արձանագրում, նկարագրում, լավը տեսնելու նշույլներ անում, ու պարզապես՝ գրում է. գրում է իր համար, այսինքն՝ հաճույք է ստանում այդ ամենից:

 

 

Էմմա Կիրակոսյան

Leave a comment