Հովհաննես Թումանյանի հոդվածներից. Լեզվական Փոխառությունները. վերլուծություն

Հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

http://msargsyan.wordpress.com/2013/02/13/%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/

 

 

Փոխառությունը մի լեզվից մեկ այլ լեզու թափանցած բառն է (կամ ձեւույթը, բառակապակցությունը…): Բառապաշարը ավելի հաճախ է ենթակա փոխառության: Փոխառությունների հայտնվելու պատճառները տարբեր են. նոր իրերի կամ հասկացությունների փոխառումը համապատասխան բառերով, միջազգային տերմինաբանության օգտագործումը, ինչ-որ բանի նշանակության ընդգծումը, պատճենում, նորաձեւության ազդեցությունը… Պարզ է, որ փոխառությունը տեղի է ունենում թե՛ գրավոր, թե՛ բանավոր խոսքում. այդ երկուսը փոխկապակցված են: Բանավորում փոխառություններն ավելի շուտ են յուրացվում, սակայն հաճախ ենթարկվում են աղավաղման: Գրքային փոխառությունները ավելի նման են փոխատու լեզվում առկա սկզբնօրինակին:

 

Փոախռության յուրացումը կատարվում է 3 եղանակով.

-հնչյունական. փոխառյալ բառի հնչյունական պատկերի հարմարեցումը լեզվի հնչյունական նորմաներին,

-քերականական. բառի ներառումը լեզվի քերականական համակարգում,

-բառային. բառի ներառումը իմաստավորությունների համակարգում:

Առաջին 2-ն ավելի կայուն համակարգեր են ու դժվար են ենթարկվում փոխառման:

 

Ըստ յուրացման աստիճանի փոխառությունները լինում են տարբեր՝ լրիվ յուրացումից մինչեւ օտարաբանություն:

Փոխառությունները լինում են անմիջական ու միջնորդական (միջնորդ լեզվի միջոցով), ներքին ու արտաքին:

Փոխառություններն ավելի են արագ են ընթանում երկլեզվության պայմաններում:

 

Հայոց լեզվում ավելի հին են հին պարսկական, ասորական, հունական, արաբական փոխառությունները, նոր են թուրքերենից, ֆրանսերենից, իտալերենից, նորագույն են ռուսերենից, ռուսերենի միջնորդությամբ այլ լեզուներից փոխառությունները:

/Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, Երեւան, 1986/

 

 

 

Շատ ճիշտ է նկատել Ամենայն Հայոց Բանսատեղծն իր <<Լեզվական Փոխառությունները>> հոդվածում, ասելով. <<Ո՛չ. թե՛ժողովրդական, թե՛գրականլեզվիմեջլեզվականփոփոխություններըեղելենմիշտ, կլինենմիշտ, ևշատէգեղեցիկ, որէդպեսէ. միայնթեպետքէիմանալշնորհքով, խելացիառնելուտեղըգործածել, ահախնդիրը>>։

 

Փոխառություններ եղել են, կան ու կլինեն: Դրանք խոսում են լեզվի արդիական, գործածական լինելու մասին. եթե մի լեզվից մեկ այլ բառ է անցել մյուս լեզու, նշանակում է, որ այդ բառի կարիքը եղել է: Իսկ եթե լեզվում ինչ-որ բառի կարիք կա, հետեւաբար այդ լեզուն չի դոփում նույն տեղում, մեռած չէ: <<Քանիորմիժողովուրդհազարումիձևերովհարաբերությունունիուրիշժողովուրդներիհետ, քանիորնրակյանքըզարգանումէնաևարտաքինազդեցություններիտակ, քանիորմեծանումէ, էնքանէլազդեցություններէկրումևնրալեզուն, հարստանում, ճոխանումուզարգանում>>։

 

Փոխառություն երեւույթի շնորհիվ դյուրին է դառնում բառաստեղծումը, որը շատ հաճախ ծնում է անիմաստ ու գործածության ոչ ենթակա բառեր: Վերջերս ընկերներիցս որոշ բառեր էի լսում. նրանք որոշակի բառերի հայերեն տարբերակներն էին ասում, օրինակ՝ շամպայն-փրփրագմփիկ… Ավելին չէի ուզենա ասել, առավել եւս, որ չեմ հիշում: Համաձայնեք, որ շամպայնը հազար անգամ ավելի գեղեցիկ բառ է:

 

Հայոց լեզվում փոխառությունների մեծ մասը ռուսերենից է. անձամբ ինձ այդպես է թվում: Կան բառեր, որոնք բանավոր խոսքում աղավաղվել են. աղավաղվելը մեղմ է ասված: Ռուսերեն մահճակալ՝ кровать բառը դարձել է կառավաթ/կըռավաթ, телевизор-ը՝ տելեվիզըր… Կան փոխառություններ, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց գործածությունը կամ գործածվում են աղավաղված տեսքով: Այսինքն՝ դրանք պետք է օգտագործվեն տեղին, հարմարեցված քո լեզվի հնչյունական նորմերին:

Հեռակառավարման վահանակ բառակապակցությունը, որը օրվա մեջ գործածում ենք ոչ այդքան քիչ, ռուսերենում пульт բառն է. հասկանալի է, որ ավելի հեշտ է օգտագործել ռուսերեն տարբերակը (որը աղավաղված չէ): Կարծում եմ՝ այսպիսի փոխառությունները դրական են. խոսքային գործընթացն ավելի հեշտացնում են:

 

Օրինակների վրա հիմնվելով, կարող եմ ասել, որ փոխառությունը բարդ գործընթաց է. այն թե՛ դրական է, թե՛ բացասական: Դրական է նրանով, որ հեշտացնում/թեթեւացնում է ամենօրյա շփումը, բերում է բառեր, որոնց կարիքը լեզվում զգացվում է, միջազգային որոշ բառերի տիրապետմանը… Բացասական է սեփական լեզվի բառերի մոռացման դեպքում (նկատի ունեմ այն դեպքը, որբ գործածվում են փոխառյալ բառեր՝ լեզվում առկա գեղեցիկ ու գործածական բառերի փոխարեն), լեզվի հնչյունական համակարգի աղվաղման դեպքում…

 

Նշված է, որ Ա. Մեղրյանը գանգատվում է, թե ինչ-որ լսվում է մարդկանց բերանում, միանգամից դրվում է գրվածքի մեջ: Դա բնական է, քանզի այդ երկուսը՝ գրավորն ու բանավորը, իրար հետ սերտ կապի մեջ են: Յուրաքանչյուր բառի լավ-վատ, գեղեցիկ-տգեղ լինելը արտահայտվում է գործածության մեջ. եթե այդ բառը չանցնի բանավորի ու գրավորի միջով, պարզ չի լինի՝ այն ենթակա է գործածման, թե՝ ոչ: Սակայն բավականին բարդ է փոխառյալ բառերը օգտագործել ճիշտ, խելամտորեն: Այս է խնդիրը, ինչպես նշել է Թումանյանը: Հենց այդ խնդրի արդյունքում էլ առօրյայում լսում ենք կառավաթ, տելեվիզըր եւ նման <<անտաշ>> բառեր:

 

Իրոք կան բառեր, որոնց փոխարեն կարիք կա օգտագործել փոխառյալ, ավելի միջազգային բառեր: Հնարավոր է, որ Ա. Մեղրյանը մտահոգված է եղել լեզվի պահպանման համար. չափից դուրս շատ փոխառյալ բառերի օգտագործումը կարող է ամբողջապես աղավաղել ու մոռացության մատնել լեզուն: Սակայն ես կասկածում եմ նրա՝ այդ շարժառիթի վրա՝ հչիմնվելով նրա՝ որպես օրինակ բերած չնչին բառերի վրա: <<Նավշտանումէ, որմերգրողներիցոմանք (իմիջիայլոցԱ. Իսահակյաննուես) գործենածում«ջան, ջիգյար, յար, յարաբ, ղարիբ», ևայլն>>։ Ջան, յար, ջիգյար բառերը չեն կարող հայոց լեզուն մոռացության մատնել: Վերջրվերջո կան բառեր, որոնք քո սեփական լեզվում աբսուրդ են, ու հաստատ չես օգտագործի դրանք:

 

Աղավաղումների դեմ պայքարել ամեն դեպքում արժե, սակայն երեխայի վրա բառկանալ <<հա>> ասելու համար, դա արդեն մի քիչ չափազանցություն է: Կարծում եմ՝ հա-ի կամ այո-ի օգտագործումը (ու նման բառերի) կախված է մարդուց. ես անձամբ նախընտրում եմ այո բառը, այն ավելի գեղեցիկ է, սակայն տանը կամ շատ մտերիմ մարդկանց շրջանակում չեմ սպանի ինձ, եթե այո-ի փոխարեն հա ասեմ: Կան չնչին, ոչ այդքան կարեւոր բառեր ու դրանց փոխառություններ, որոնց վրա կենտրոնանալ պետք չի: Դրա փոխարեն կարելի է լեզվից հանել տելեվիզըր ու կառավաթ բառերը:

 

Բավականին դրական եմ վերաբերվում փոխառություններին:

 

Հոդվածում նշվում է, որ <<պ. Մեղրյանըդատապարտումէօտար, այլևմինչևանգամհայերենգավառականբառերիգործածությանըումաքուրհայերենլեզվիպահանջնէդնում>>։ Ո՞վ ասաց, որ գավառական բառերը սխալ, ոչ գրական բառեր են ու խոչնդոտում են մաքուր հայերեն լեզու ունենալուն: Համամիտ չեմ: Բառբառները լեզվի տարբեր, գեղեցիկ երանգներն են: Լեզուն ավելի հետաքրքիր են դարձնում:

 

Հոդվածը բավականին դիպուկ, հստակ է: Ծավալված է բավականին արդի թեմայի շուրջ:

 

 

Էմմա Կիրակոսյան

Leave a comment