Կլասիցիզմ ու բարոկո. ճարտարապետությունը

Ի՞նչ տարբերություններ կան Բարոկկոյի ճարտարապետության և Կլասիցիզմի ճարտարապետության միջև: Ո՞ր պալատպուրակային համալիրում է երևում այդ երկու ոճերի փոխազդող գծերը: Բերե՛ք այլ օրինակներ ևս:

Բարոկկոն եւ կլասիցիզմը՝ լինելով գեղարվեստական ոճեր, արվեստի բնագավառում իշխել են տարբեր ժամանակաշրջանների ընթացքում եւ ունեցել են էական տարբերություններ:

Կլասիցիզմը (classicus-օրինակլի, դասական) իշխել է 17-19 դարերում: Սրա ձեւավորման նախադրայլը եղել է ֆրանսիական միապետությունը:

Կենտրոնանամ ճարտարապետության վրա:

Քանզի կլասիցիզմը 17րդ դարում զարգացել է բարոկկոյի հետ փոխազդեցության շրջանակներում, այն իր ոճային ամբողջականությունը պահպանել է ֆրանսիական արվեստում: Կլասիցիզմի ճարտարապետությունը զարգացել է իտալական վերածննդի ժամանակաշրջանում:  Կլասիցիզմի ճարտարապոտությանը հատուկ է շեշտված ստատիկ ձեւորի գեոմետրիզմը, հատակագծման տրամաբանությունը, անտիկ ճարտարապետական ոճերի կիրառումը: Արտահայտչակերպի հիմքը կանոնակարգվածությունն է: Պատերը մեկնաբանվում են որպես հստակ, սիմետրիկորեն համադրված ծավալները կազմավորով հարթ մակերեսներ, իսկ ձեւավորումը՝ նուրբ ու զուսպ, ներդաշնակվում է դրան ու չի քողարկում ընդհանուր կառուցվածքը: Ինտերիերին բնորոշ է հստակ առանձնացվածություն ու գույների նրբություն:

Օրինակներ կարող ենք բերել Հին Հռոմեական ճարտարապետությունից, քանզի կլասիցիզմը պահպանել է դրան բնորոշ սիմետրիկությունն ու հստակությունը: Պահպանվել են սյուների, կամարների հստակ դասավորությունը, նաեւ գմբեթների կիսաշրջանային ու որմնախորշերի կիսագնդային դասավորությունը:

Ահա կլասիցիզմի ճարտարապետության մի քանի օրինակներ.

●Չիսվիք Վիլլա, Լոնդոն, ճարտարապետ-Լորդ Բըրլինգտոն, 1725

imagesRIBA29774_530x436

 

Պատմաբանները գտնում են, որ Բըրլինգտոնը փորձել է Հռոմեական վիլլա ստանալ. դրա հիմքը հավանաբար Հռոմեական Պարթեոնին նմանվող ուղղաձիգ/ուռճացված գմբեթն է: Համարվում է, որ այն կառուցվել է 16րդ դարի իտալական ճարտարապետության ազդեցության ներքո:

●Պարթենոն. Աթենաս աստվածուհուն նվիրված տաճարը.

4.1.1The Parthenon

 

 

 

Բարոկկոն իշխել է 16-19րդ դարերում:

Այն՝ սերտորեն կապված լինելով միապետության, եկեղեցու հետ, փառաբանում էր դրանց հզորությունը: Նաեւ դրսեւորել է աշխարհի անսամանությունը, բազմազանությունը: Հաջորդել է Վերածննդի գեղարվեստական մշակույթին:

Ճարտարապետությանը բնորոշ են վիթխարիությունը, ճոխությունը, զգացմունքի լարվածությունը, դինամիկությունը, լույսի-ստվերի հակադրությունը:

●Ս. Սուսաննա, Հռոմ

254859693_efe9e63d63santa_susanna_rome_-_facade

●Մեքսիկայի Մայր Տաճարը

20530-004-B73838D9 images (1)

 

 

Բարոկկոն ու կլասիցիզմը որոշ ժամանակաշրջան զարգացել են միասին: Այդ երկուսի համադրության վառ օրինակ է Վերսալի պալատը:

Capture

Ես կլասիցիզմը տեսնում եմ դրսի կողմից. կառույցի սյուների հավասարությունը, հստակությունը ու նուրբ գույները, որոնք չեն փակում ճարտրապետության գեղեցկությունը: Սակայն առկա է նաեւ բորոկկոյին բնորոշ վիթխարիություն ու ճոխություն:

Իսկ ներսում տեսնում եմ ավելի շատ ճոխություն, որը որոշ չափով ներառում է կլասիցիզմին բնորոշ գծեր:

Սա Հայելիների Սրահն է:

Versaille-galerie-glaces1hyh

Առաստաղը զարդարված է նկարներով, արձանները ոսկեգույն են, ամեն ինչ շքեղ է ու ճոխ:

Սա թագուհու սենյակն է:

tyh

Այստեղ տեսնում եմ կլասիցիզմին բնորոշ նուրբ գույներ, սակայն դրանք բարոկկոյին բնորոշ չափազանցություն ունեն, եւ վերջինս էլ ծածկում է ճարտարապետական հստակությունը:

Այս քանդակը բնորոշ է կլասիցիզմին, քանզի առասպելաբանական ինչ-որ տարրեր ունի, սակայն ներկայացված է ճոխ ու աչքի զարնող գույներով:

fg

 

 

Շատրվանի վերին քանդակը նույնպես բնորոշ է կլասիցիզմին՝ իր նրբությամբ ու գույնի մեղմությամբ, իսկ շատրվանի շքեղությունը ու մեծությունը բնորոշ են բորոկկոյին:

g

 

 

Բարոկկոյի ու կլասիցիզմի ճարտարապետության տարբերությունը կայանում է հենց այդ ուղղությունների տարբերության մեջ: Կլասիցիզմը ավելի զուսպ, դասական ու հստակ կառույցներ ունի, իսկ բարոկկոն ավելի ճոխ է, գույները ուշադրություն գարվող են: Իսկ կլասիցիզմի գույները ուշադրությունն ուղղում են դեպի կառույցը:

Սա Ռուսաստանի Ս. Եկատերինա եկեղեցին է:

edwe

Այն ռոկոկկոյի ու կլասիցիզմի խառնուրդ է, քանզի հստակությունն ու համաչափությունը պահպանված է, սակայն դրանց հետ մեկտեղ տեսնում եմ վիթխարիություն ու զարդարանքի շքեղ տարրեր:

 

Եկատերինայի դղյակը:

fe

Այն կառուցված է բարոկկո ոճի մեջ, սակայն դիմացի երկու քանդակները ու կառույցի հստակությունն ու համաչափությւնը բնորոշ են կլասիցիզմին:

 

Կլասիցիզմի ճարտարապետությունը կապված է եղել Վերածննդի ու բորոկկոյի ճարտարապետության սկզբունքներին, ուստի ինձ համար բավականին դժվար էր գտնել այնպիս կառույցներ, որոնց նայելով հստակ կարող էի ասել, որ բարոկկոյի ու կլասիցիզմի խառնուրդ են, քանզի այդպիսի կառույցների մեջ երկուսն էլ կարծես «ընկղմված» լինեն իրար մեջ:

 

 

աղբյուրներ

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, էջ 473, Երեւան, 1979թ.

Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 2, էջ 332, Երեւան, 1976թ.

http://en.wikipedia.org/wiki/Baroque_architecture

http://en.wikipedia.org/wiki/Classicism#In_architecture

http://en.wikipedia.org/wiki/Chiswick_House

http://en.wikipedia.org/wiki/Palace_of_Versailles

 

Էմմա Կիրակոսյան

 

One thought on “Կլասիցիզմ ու բարոկո. ճարտարապետությունը

Leave a comment