Զատկի տոնակատարությունները աշխարհի տարբեր երկրներում

Զատիկը, ինչպես գիտենք, քրիստոնեական տոնախմբություն է, որի ժամանակ տոնվում է Քրիստոսի հարությունը՝ ինչպես նկարագրված է Նոր Կտակարանում: Տոնի առաջին փաստերը սկսվում են 2-րդ դարի կեսերից: Զատկի տոնակատարությունները ամբողջ աշխարհում տարբեր են:

            Ֆինլանդիա

01-Finland

Սկանդինավյան այս երկրում երեխաները գլխակապերով, մրոտած դեմքերով,  ուռենու տերևներ, ցախավելներ ու սրճամաններ քարշ տալով քայլում են փողոցներով և մուրում: Արևմտյան Ֆինլանդիայի որոշ մասերում  Զատկի Kիրակի օրը մարդիկ խարույկներ են վառում: Սա սկանդինավյան սովորույթ է, որը ծագել է այն համոզմունքից, թե կրակի բոցերը քշում են Բարի Ուրբաթից մինչև Զատկի Կիրակի ընկած շրջանում ցախավելների վրա թռչող վհուկներին:

 

            Լեհաստան

poland

Իրար ջրելը Զատկի լեհական տոնախմբությունն է, որը նրանք անվանում են Սմինգուս-Դինգուս: Տղաները Զատկի Երկուշաբթի օրը փորձում են ջրել մարդկանց՝ լինի դա դույլերով, ջրային հրացաններով կամ ցանկացած բանով (ինչ-որ բան հիշեցրեց, չէ՞): Ըստ լեգենդի, թրջվող աղջիկները նույն տարվա ընթացքում կամուսնանան: Այս թարմացնող սովորույթը առաջացել է 966 թվականի Զատկի Երկուշաբթի օրը՝ լեհ արքայազն Միեսզկոյի մկրտությունից:

Ինչպես նաև, Լեհաստանում տանուտերին թույլ չեն տալիս մասնակցել իր տան ավանդական Զատկի հացի թխմանը, այլապես համոզված են, որ նրա մորուքը կդառնա կանաչ գույն, և խմորը չի բարձրանա:

 

            Հո, Ֆրանսիա

france_612

Եթե Զատկի Երկուշաբթի օրը Ֆրանսիայի այս հարավային քաղաքում լինեք, չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ: Ամեն տարի քաղաքի գլխավոր հրապարակում մատուցվում է հսկայական օմլետ (կամ ձվածեղ, ինչպես կուզեք): Եվ երբ ասում ենք հսկայական, նկատի ունենք ՀՍԿԱՅԱԿԱՆ. օմլետը պատրաստվում է 4500 հավկիթով և բավարարում է մինչ 1000 մարդու: <<Ծագումնաբանական>> պատմությունն այսպիսին է. երբ Նապոլեոնն իր բանակի հետ ճամփորդում էր հարավային Ֆրանսիայով, նա կանգ առավ մի փոքրիկ քաղաքում՝ օմլետ ուտելու:  Օմլետն իրեն այնքան դուր եկավ, որ նա քաղաքի մարդկանց  պատվիրեց հավկիթներ հավաքել և իր բանակի համար հաջորդ օրը հսկա օմլետ պատրաստել:

 

            Քորֆու, Հունաստան

04-Corfu-Greece

Սուրբ Շաբաթի առավոտյան հունական Քորֆու կղզում տեղի է ունենում ավանդական <<անոթների նետումը>>. մարդիկ պատուհաններից նետում են ծաղկամաններ, թավաներ ու այլ իրեր: Ոմանքասումեն, որ սովորույթըծագելէվենետիկցիներից, ովքերԱմանորինդուրսեննետումիրենցամբողջունեցվածքը: Ուրիշներնէլկարծումեն, թեծաղկամաններընետելովողջունումենգարնանը՝խորհրդանշելովնործաղկամաններումհավաքվելիքուծաղկելիքբույսերը:

Իսկ ընդհանրապես, Հունաստանում հավկիթները ներկում են կարմիր գույնով (ինչպես որ մենք), որը խորհրդանշում է Քրիստոսի թափած արյունը մարդկության մեղքերի համար:

 

               Նորվեգիա

05-Norway

ՆորվեգացիներիհամարԶատիկըքրեական նովելներընթերցելուհամաժողովրդականժամանակէ: Այսընթացքումհրատարակչություններըգրքերըհրատարակումենհատուկ <<Զատկայինթրիլլեռներ>> խորագրով, որոնքհայտնիենՊաասկեկրիմմենանվանոմով: Ասումեն, որտրադիցիանսկսվելէ 1923 թվականին, երբգրքիհրատարակչություննիրնորքրեականգիրքըգովազդելէթերթերիդիմացիէջերին: Գովազդներնայնքաննմանէիննորությունների, որմարդիկայդպեսէլչենիմացել, որ դահրատարակչայինաճպարարությունէր:

 

         Հռոմ, Իտալիա

Pope Benedict XI Delivers His Easter 'Urbi et Orbi' Blessing

ԲարիՈւրբաթօրըՊապըառաջնորդումէԽաչիՃանապարհը. վառվողջահերովհսկախաչըլուսավորումէերկինքը 14 կայաններում: ՊատարագըմատուցվումէՍուրբՇաբաթիերեկոյանևԶատկիԿիրակիօրը: ՀազարավորմարդիկհավաքվումենՍուրբՊետրոսիհրապարակումուսպասումՊապի օրհնություններին եկեղեցուպաշգամբից, որըկոչվումէ Urbi et Orbi` ՔաղաքինևԱշխարհին:

 

         Չեխիա ևՍլովակիա

czech1

ԶատկինուղևորվումեքԵվրոպայիարևելյանայսերկրնե՞րը: Եթեայո, ապաուշադիր եղե՛ք: ԶատկիԵրկուշաբթիօրը, ըստսովորույթի, տղամարդիկժապավեններովզարդարվածուռենուճյուղերովհարվածումենկանանցհետույքներին: Լեգենդիհամաձայն, ուռենու ճյուղերը պիտի կենսունակություն ու պտղաբերություն փոխանցեն կանանց, քանզի ուռենին գարնանը ծաղկող առաջին ծառն է:Հարվածներըընդունվումենորպեսխաղիպեսմիբան, և ցավեցնելունպատակչունեն:

 

            Վերգես, Իսպանիա

verges spain

Միջնադարյան Վերգես քաղաքում Ավագ Հինգշաբթի օրը տեղի է ունենում <<dansa de la mort>>-ը՝ <<մահվան պարը>>: Մարդիկ կմախքի նմանությամբ զգեստներ են հագնում ու փողոցնրով շրջում են: Երթի ավարտին սարսափելի կմախքները աճյունի մոխիրներով լի արկղեր են կրում: Սարսափազդու պարը սկսում է կեսգիշերին ու շարունակվում մինչ վաղ առավոտ:

 

            Այակուչո, Պերու

peru

Այակուչոյում կան 33 եկեղեցիներ (յուրաքանչյուրը խորհրդանշում է Հիսուսի կյանքի մեկ տարին): Ուստի զարմանալի չպիտի լինի, որ կենտրանական Պերուի այս լեռնային քաղաքում Սուրբ Շաբաթը ջերմեռանդորեն  է տոնվում: Զատկին նախորդող 10 օրերի ընթացքում ծաղկազարդ փողոցներում անցակցվում են պարեր, բաց շուկաներ, ծիսական երթեր, և գիշերային երկինքը լուսավորվում է հրավառությամբ: Զատկի Կիրակիից առաջ մարդիկ հավաքվում են 12 ազգային ուտեստներով սեղանի շուրջ խնջույքի: Ամենասիրելի ուտեստներից է չիրիուչուն՝ խառը մսերից ու երգիպտացորենից բաղկացած կերակուր:

 

 

         Վաշինգտոն, ԱՄՆ

usa

Արդեն 130 տարի է, ինչ Սպիտակ Տունն իր Հարավային Մարգագետնում կազմակերպում է Զատկի Հավկիթի Գլորումը (“Easter Egg Roll”): Վերջինս իրենից հիմնականում ներկայացնում է մեծ գդալով խաշած ու նախշազարդ հավկիթի գլորում: Բայց վերջին ժամանակերս արարողությանը կարող եք հանդիպել երաժշտական խմբերի, արհեստավորների, ինչպես նաև կարող եք հավկիթի որսի դուրս գալ ու մասնակցել սպորտային խաղերի: Օրինակ՝ այս տարվա թեման է “Ready, Set, Go!”(<<Պատրա՛ստ, գնացի՛նք>>). ներառված են լինելու ակտիվ խաղեր, որոնց միջոցով երեխաներին քաջալերելու են ակտիվ և առողջ կյանք վարել:

Իսկ ընդհանուր վերցրած, ԱՄՆ-ում Զատիկը կապված է շոկոլադե կոնֆետների, նապատսակների ու հավկիթների որսերի հետ:

 

            Հունգարիա

Hungary

<<Ցանումը>>՝ հունգարական հայտնի Զատկի տոնակատարությունը, տեղի է ունենում Զատկի Երկուշաբթի օրը: Տղաները աղջիկների վրա ցանում են անուշաբույր հեղուկներ կամ օծանելիքով ջուր: Նախկինում երիտասարդները դույլերով ջուր էին լցնում աղջիկների վրա, բայց հիմա օգտագործում են օծանելիք ու անուշահոտություններ և խնդրում, որ իրենց համբուրեն: Մարդիկ համոզված էին, որ ջուրը մաքրող, բուժող ու պտղաբերությունը խաթարող ազդեցություն ունի:

 

            Սաալֆելդ, Գերմանիա

germanygermany1

Գերմանիայի արևելքում գտնվող այս քաղաքում Զատիկը հոմանիշ է հավկիթներով զարդարված մի ծառի, որը, քիչ թե շատ, տեղացիների հպարտությունն  է: 40 տարուց ավել է, ինչ քաղաքի նշանավոր ընտանիքներից մեկն իր այգու խնձորենին ձևավորում է գեղեցիկ ու գունավոր Զատկի հավկիթներով: Ինչը սկսվեց դյուժին ու կես արհեստական հավկիթներով, հիմա դարձել է հիասքանչ մի հավաքածու, որն ավարտելու համար մոտ 2 շաբաթ ժամանակ է պահանջում: Անցյալ տարվա ծառը զարդարված էր 9800 հավկիթով, որոնցից շատերի վրա նկարված են եղել, արտասովոր դետալներով, բնատեսարաններ ու քաղաքներ:

 

 

աղբյուրներ

http://www.womansday.com/life/easter-traditions-from-around-the-world-105074

http://www.epicurious.com/articlesguides/holidays/easter/traditions-germany

 

Էմմա Կիրակոսյան

 

 

Քլայվ Սթեյփլս Լյուիս

Քլայվ Սթեյփլս Լյուիս

Քլայվ Սթեյփլս Լյուիսը (անգլերեն՝ Clive Staples Lewis, 1898թ նոյեմբերի 29-1963թ նոյեմբերի 22) բրիտանացի նովելիստ, պոետ, ակադեմիկ, գրական քննադատ, էսսեիստ, մեդիվալիստ, սիրողական աստվածաբան ու քրիստոնեական ապոլոգետիկ էր: Իրեն լայն ճանաչում են բերել իր գեղարվեստական ու քրիստոնեական ապոլոգետիկ աշխատությունները:

Ըստ «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականի, մանուկ ժամանակ մկրտվել է Իռլանդիայի Եկեղեցում, բայց դեռահասության ժամանակ հեռացել է իր հավատքից: Այնուամենայնիվ, 32 տարեկանում վերադառցել է քրիստոնեական հավատքին: Հավատքը խորը ազդեցություն է ունեցել իր աշխատությունների վրա, և պատերազմի ընթացքում հեռարձակված քրիստոնեության մասին իր ռադիոհաղորդումներն իրեն մեծ ճանաչում են բերել:

Լյուիսը 1956թ ամուսնացել է ամերիկացի գրող Ջոյ Դեվիդմենի հետ, ով 17 տարով փոքր էր իրենից: Սակայն կինն ամուսնությունից 4 տարի անց մահանում է՝ քաղցկեղի պատճառով: 3 տարի անց երիկամային անբավարարությունից մահանում է Լյուիսը: 2013թ՝ մահվան 50 ամյակին, Վեսթմինսթերյան Աբբայությունում հարգանք է մատուցվել գրողի հիշատակ: Քլայվ Լյուիսի աշխատանքները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով ու վաճառվել միլինավոր պատճեններով:

 

Մանկությունը

Քլայվ Լյուիսը ծնվել է 1898թ նոյեմբերի 29-ին Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում: Լյուիսի պապը՝ Ռիչարդը 19-րդ դարի կեսերին Ուելսից տեղափոխվել է Իռլանդիա: Հայրն Ալբերտ Ջեյմս Լյուիսն էր (մասնագիտությամբ փաստաբան), մայրը՝ Ֆլորենս Օգուստա Լյուիսը, ով Անգլիկան եկեղեցու հովվի դուստրն էր: Ուներ ավագ եղբայր՝ Ուարրեն Համիլթոն Լյուիսը:

4 տարեկանում, երբ Լյուիսի շուն Ջեքսին սատկեց ավտովթարի պատճառով, Լյուիսը հայտարարեց, որ իր անունն այդուհետ Ջեքսի է: Դրանից հետո նա ոչ մի այլ անվան չէր արձագանքում: Հետագայում ընդունեց Ջեք անունը, որով էլ ճանաչվեց ընտանիքի ու ընկերների շրջանում: 7 տարեկանում ընտանիքով տեղափոխվեցին Արևելյան Բելֆաստի Ստրենդթաուն թաղամաս, «Լիթթլ Լիա»՝ Լյուիսի մանկության տունը:

Լիթթլ Լիա, Լյուիսների տունը 1905-1930 թվականներին(Լիթթլ Լիա, Լյուիսների տունը 1905-1930 թվականներին)

Որպես փոքրիկ տղա՝ խիստ հետաքրքրված է եղել անտրոպոմորֆիկ կենդանիներով, հաճախ գրել ու պատկերել է իր սեփական կենդանական պատմվածքները (եղբոր հետ ստեղծել է գրական «Բոքսեն» աշխարհը՝ բնակեցված ու կառավարված կենդանիների կողմից):

Լյուիսը սիրում էր ընթերցել: Հոր տանը շատ գրքեր կային, ուստի ընթերցելու համար գիրք գտնելը համարում էր այնքան հեշտ, «որքան դաշտում խոտի նոր շյուղ գտնելը»:

Նախքան մոր քաղցկեղից մահանալը՝ Լյուիսը կրթություն է ստացել մասնավոր ուսուցիչների կողմից: Դրանից հետո՝ 1908թ, ուղարկվում է Ուեթֆորդի Ուինյարդ դպրոց, ուր իր եղբայրն ընդունվել էր 3 տարի առաջ: Դպրոցը, սակայն, մի քանի տարի անց փակվեց՝ աշակերտների սակավության պատճառով:ետո Լյուիսը մի քանի ամիս ուսանեց Քեմփբելլի Քոլեջում, որտեղից դուրս եկավ շնչառական խնդիրների պատճառով: Նրան ուղարկեցին Ուորսեթշայրի Մալվերն՝ առողջարանային քաղաք, որտեղ սովորեց Չերբուրգ Հաուզ նախապատրաստական դպրոցում: Այս տարիների ընթացքում թողնում է իր մանկությունից եկած քրիստոնեական հավատքն ու դառնում աթեիստ՝ հետաքրքվում առեղծվածայինով ու դիցաբանությամբ: 1913թ ընդունվում է Մալվերն Քոլեջ, որն իր համար հասարակայնորեն մրցակցային էր. այստեղ էլ ուսանում է մինչ հաջորդ տարվա հունիսը: Դրանից հետո մասնավոր ուսանում է իր հոր նախկին ուսուցիչ Ուիլյամ Թ. Քըրքփեթրիքի մոտ:

Դեռահաս տարիներին տարված է եղել իսլանդական ավանդազրույցներում պահպանված սկանդինավյան հինավուրց գրականությամբ (երգեր ու լեգենդներ), որոնք անվանել է «Հյուսիսայնություն»: Այս լեգնենդերն իր մեջ ուժեղացրին ներքին մղումը, որն էլ հետագայում անվանեց «ուրախություն»: Սկսեց սիրել բնությունը. այն հիշեցնում էր Հյուսիսի պատմվածնքերի մասին, որոնք էլ իրենց հերթին հիշեցնում էին բնության գեղեցկության մասին: Հեղինակի դեռահաս տարիքի գրությունները հեռացան կենդանական պատմվածքներից. Լյուիսը սկսեց օգտագործել արվեստի տարբեր տեսակներ (էպիկական բանաստեղծություն և օպերա) սկանդինավյան դիցաբանության ու բնության հանդեպ իր հետաքրքրությունը նկարագրելու համար: Քըրքփեթրիքի հետ ուսանելն իր մեջ հունական գրականության ու դիցաբանության հանդեպ սեր ծնեց ու բարելավեց բանավիճային ու հիմնավոր կշռադատման հմտությունները: Լյուիսը 1916թ Օքսֆորդի Համալսարանի Քոլեջում կրթաթոշակ է ստանում:

 

«Իմ Իռլանդական Կյանքը»

Լյուիսն Անգլիա ժամանելու սկզբում մշակութային շոկ է ապրում. «Ոչ մի անգլիացի չի հասկանա Անգլիայի՝ ինձ վրա թողած առաջին տպավորությունները»,- գրել է «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականի մեջ՝ շարունակելով, – «Անգլիական տարօրինակ ակցենտները, որոնք ինձ շրջապատել էին, կարծես դևերի ձայներ լինեին: Սակայն ամենավատն անգլիական երկրապատկերն էր … Վեճը հարթելու պահին մեջս ատելություն հղացավ, ու այն բուժելու համար շատ տարիներ պահանջվեցին»:

Քլայվ Լյուիսը տղա ժամանակվանից սուզվել էր առաջին հերթին սկանդինավյան, հունական, ապա՝ իռլանդական դիցաբանության մեջ, հետաքրքրություն էր դրսևորել իռլանդերենի հանդեպ (սակայն բավարար փաստեր չկան այն մասին, որ սովորել է այդ լեզուն): Հետաքրքրված էր Վիլյամ Բաթլըր Յիթս իռլանդացի գրողի գործերով, մասնավորապես այն փաստով, որ վերջինս բանաստեղծության մեջ օգտագործել է Իռլանդիայի կելտական ժառանգությունը: Ընկերոջն ուղղված նամակի մեջ Լյուիսը գրել է. «Այստեղ բացահայտել եմ ճիշտ իմ սրտից բխող մի գրողի, որով դու նույնպես կհիանաս՝ Վիլյամ Բաթլըր Յիթս: Նա գրում է բանաստեղծություններ ու ներկայացումներ հազվագյուտ հոգիների ու մեր հին իռլանդական դիցաբանության գեղեցկության մասին»: 1921թ Լյուիսը Յիթսի հետ հանդիպել է 2 անգամ: Զարմացած Յիթսի ու Կելտական Վերակենդանացման (19-20-ական դարեր) հանդեպ իր ժամանակակիցների անտարբերությամբ, Լյուիսը գրել է. «Հաճախ զարմանում եմ, թե Յիթսն իմ հանդիպած մարդկանց մեջ որքան արհամարհված է. թերևս իր հրապուրանքը միանգամայն իռլանդական է: Եթե, այո, ապա շնորհակալություն աստվածներին, որ ես իռլանդացի եմ»:

Գործունեության սկզբում Լյուիսը մտածում էր իր աշխատանքներն ուղարկել Դուբլինի գլխավոր հրատարակչություններին, գրելով. «Եթե իմ աշխատությունները երբեևէ ուղարկեմ հրատարաչություն, երևի կփորձեմ «Մանսուել»-ին՝ այն դուբլինյան ժողովրդին, ու ինձ կկապեմ իռլանդական դպրոցին»:

Քրիստոնյա դառնալուց հետո Լյուիսի հետաքրքրությունը ձգվեց դեպի քրիստոնեական հոգևորությանը ու հեռու հեթանոսական կելտիկ միստիցիզմից:

Լյուիսը երբեմն անգլիացիների հանդեպ որոշակի շովինիզմ է դրսևորել: Մեկ այլ իռլանդացու հետ հանդիպումը նկրագարելով, նա գրել է. «Բոլոր իռլանդացիների պես, ովքեր հանդիպում են Անգլիայում, մեր հանդիպումն ավարտվեց անգլո-սաքսոնյան ցեղի անհաղթահարելի թեթևամտության ու ձանձրալիության քննադատություններով: Վերջիվերջո, կասկած չկա, որ իռլանդացիները միակ ժողովուրդն են. իրենց բոլոր մեղքերը հաշվի առնելով, ինձ հաճելի չէր լինի ապրել ու մահանալ այլ ժողովրդի մեջ»: Ամբողջ կյանքի ընթացքում Անգլիայում փնտրել է իռլանդացիների ընկերակցությունն ու կանոնավոր կերպով այցելել է Հյուսիսային Իռլանդիան (նույնիկս 1958թ մեղրամիսն է այնտեղ անցկացրել): Սա նա կոչել է «իմ իռլանդակայն կյանքը»:

Տարբեր քննադատներ ենթադրել են, որ իր հայրենի Բելֆաստում սեկտաների կոնֆլիկտի համար ունեցած անհանգստությունն է Լյուիսին ուղղորդել քրիստոնեության էկումենիկ (համընդհանուր) տեսակին հետևելուն: Ինչպես որ մի քննադատ ասել է, Լյուիսը «բազմիցս գովերգել է քրիստոնեական հավատքի բոլոր ճյուղերը, շեշտելով քրիստոնյաների միաբանության կարիքը այն բանի շուրջ, ինչը կաթոլիկ գրող Գիլբերթ Քեյթ Չեսթերթոնի անվանել է «Սոսկ քրիստոնեություն»՝ բոլոր հարանվանությունների (դենոմինացիաների) կիսած դոկտրինալ հավատքի միջուկը: Մյուս կողմից, Տորոնտոյի Համալսարանից Փոլ Սթիվենսը գրել է, որ «Լյուիսի սոսկ քրիստոնեությունը դիմակել է հնաոճ ուլստերացի (հյս. իռլանդացու) բողոքականի քաղաքական նախապաշարմունքը, Բելֆաստի միջին խավի անդամի, ում համար նույնիսկ 1950-60-ականներին Հյուսիսային Իռլանդիայից հետ քաշվելը անտրամաբանելի էր»:

 

Առաջին Աշխարհամարտ

1917թ Լյուիսը թողնում է իր դասընթացները Բրիտանական Բանակում կամավոր դառնալու համար: Առաջին Աշխարհամարտի ընթացքում նրան ուղարկեցին Սոմերսեթ Լայթ Հետևակի 3-րդ Գումարտակ: Լյուիսն իր 19-րդ ծննդյան օրը Ֆրանսիայում ժամանում է Սոմմ Արահետ, որտեղ ընթանում էր խրամատային կռիվ:

1918թ ապրիլի 15-ին բրիտանական ռումբն իր թիրախից հետ է ընկնում: Արդյունքում Լյուիսը վիրավորովում է, և իր երկու կոլեգաները զոհվում են: Կազդուրման ժամանակ Լյուիսը տառապում է դեպրեսիայով ու տան կարոտով: Հոկտմեբերին՝ ապաքինումից անմիջապես հետո, Անգլիայի Էնդովր քաղաքում Լյուիսին նշանակում են ծառայության: 1918թ դեկտմեբերին նրան դեմոբիլիզացնում են. Լյուիսը վերադառնում է իր դասընթացներին:

 

Վերադարձն Օքսֆորդի Համալսարան

1920թ ստանում է Honour Moderations (Mods)-ում (Օքսֆորդի Համալսարանի քննությունների շարք հունական ու լատինական գրականությունից) ստանում է Առաջին Կարգի Շքանշան, 1922թ՝ Greats-ում Առաջին Կարգի Շքանշան (փիլիսոփայություն ու հին պատմություն), 1923թ՝ Անգլերեն լեզվի Առաջին Կարգի Շքանշան: 1924թ Համլսարանի Քոլեջում դառնում է փիլիսոփայության դասուսույց: 1925թ Մագդաղեն Քոլեջում (որը Օքսֆորդի Համալսարանի քոլեջներից մեկն է) դառնում է Անգլիական Գրականության դասուսույց. այստեղ աշխատում է մինչ 1954թ (29 տարի):

 

Ջեյն Մուր

Բանակային պատրաստություն անցնելիս Լյուիսի սենյակային հարևանն էր մեկ այլ կադետ՝ Էդվարդ Քորտնի Ֆրանցիս «Փեդի» Մուրը (1898-1918): Վերջինիս քույրը՝ Մաուրին Մուրը, ասել է, որ Լյուիսն ու Փեդին երկկողմանի դաշինք էին կնքել. եթե նրանցից մեկնումեկը զոհվեր պատերազմում, կենդանի մնացածը հոգ կտաներ իրենց երկուսի ընտանիքների համար: Փեդին զոհվում է գործողության ժամանակ 1918թ., ու Լյուիսը պահում է իր խոստումը: Փեդին ծանոթացրել էր Լյուիսին իր մոր՝ Ջեյն Քինգ Մուրի հետ, և նրանց միջև միանգամից ընկերություն էր ձևավորվել: Կնոջ հետ ընկերությունը Լյուիսի համար հատկապես կարևոր էր իր ապաքինման ընթացքում, քանզի իր հայրը նրան չէր այցելում: Լյուիսն ապրում էր տիկին Մուրի հետ ու հոգ էր տանում նրա մասին մինչ 1940թ, երբ վերջինս տեղափոխվեց հիվանդանոց: Լյուիսը նրան ներկայանցում էր որպես իր մայրը (նույնիսկ նամակներում): Գրողը, ում մայրը մահացել էր, երբ նա ընդամենը երեխա էր, իսկ հայրը հեռու էր, ուշադրույթուն պահանջող ու էկսցենտրիկ, Ջեյն Մուրի հետ խորապես գորովալից ընկերություն ձևավորեց:

Լյուիսի կենսագրության Էնդրու Նորման Ուիլսոնի հրատարակությունը Մուրի ու Լյուիսի հարաբերությունների մասին նոր ենթադրություններ վեր հանեց: Ուիլսոնը (ով Լյուիսին երբեք չէր հանդիպել) փորձեց առաջ բերել այն, թե նրանք որոշ ժամանակ սիրեկաններ են եղել: Այս կենսագրական հրատարակությունը միակը չէր, որ անդրադարձել էր այս թեմային: Ջորջ Սեյերը, ով Լյուիսին ճանաչել է 29 տարի, իր «Ջեք. Ք. Ս. Լյուիսի կյանք» աշխատության մեջ փորձել է Լյուիսի՝ քրիստոնյա դառնալուց 14 տարի առաջ ընկած ժամանակահատվածում ընկած հարաբերության վրա լույս սփռել: Նա գրել է. «Արդյո՞ք նրանք սիրեկաններ էին: Լյուիսին 1920-ականներին լավ ճանաչած Օուեն Բարֆիլդը մի անգամ ասել է, որ հավանականությունը «50-50» է: Չնայած՝ նա 26 տարով մեծ էր Լյուիսից, դեռ գեղեցիկ կին էր, ու Լյուիսը հրապուրված էր նրանով: Սակայն տարօրինակ է. եթե նրանք սիրեկաններ են եղել, ինչու՞ է Լյուիսը նրան «մայրիկ» անվանել: Նաև գիտենք, որ նույն ննջարանը չեն կիսել: Առավել հավանական է, որ Լյուիսը տիկին Մուրի հետ կապված էր իր որդուն՝ Փեդիին տված խոստաման պատճառով, ու վերջինս ավելի ցայտուն է դառնում ու ամրանում Մուրի հանդեպ ունեցած որդիական սիրով»: 1997թ հրատարկության մեջ Սեյերը միտքը փոխել է. «Ստիպված էի Լյուիսի ու տիկին Մուրի հարաբերության մասին կարծիքս վերափոխել: Գրքիս 8-րդ գլխում նշել էի, որ համոզված չեմ նրանց հարաբերության մասին: Սակայն տիկին Մուրի դստեր՝ Մաուրինի հետ զրուցելուց հետո, դատելով Դը Քլինզ տանը նրանց ննջարանների դասավորությունը, համոված եմ, որ նրանք սիրեկաններ էին»:

Լյուիսը տիկին Մուրի մասին միշտ լավ է խոսել, Սեյերին ասելով, թե «Նա մեծահոգի էր ու ինձ էլ սովորեցրեց լինել մեծահոգի»: 1917թ իր մանկության ընկեր Արթուր Գրիվզին ուղղված նամակում Լյուիսը գրել է, որ Արթուրն ու տիկին Մուրը աշխարհում 2 ամենակարևոր մարդիկ էին իր համար:

1930թ Լյուիսն ու իր եղբայր Ուարենը, տիկին Մուրի ու Մաուրինի հետ, տեղփոխվում են Դը Քլինզ տուն, որը գտնվում էր Օքսֆորդի արվարձաններում: Տան գնմանը ֆինանսապես մասնակցել են բոլորը, ու տունը ժառանգել է Մաուրինը:

Ջեյն Մուրը վերջին տարիներին տառապել է տկարամտությունից (դեմենտիա): Վերջիվերջո տեղափոխվել է ծերանոց, ուր Լյուիսը նրան ամեն օր այցելել է: Ջեյն Մուրը մահացավ 1951թ, ծերանոցում:

 

Հավատափոխությունը դեպի քրիստոնեություն

Լյուիսը մեծացել է հոգևոր ընտանիքում. նրանք հաճախել են Իռլանդիայի Եկեղեցի: 15 տարեկանում դարձել է աթեիստ, չնայած հետագայում իրեն նկարագրել է որպես                        «պարադօքսայինորեն շատ ջղային Աստծո վրա՝ Նրա գոյություն չունենալու պատճառով»: Լյուիսը քրիստոնեությունից սկսեց հեռանալ, երբ կրոնը սկսեց դիտել որպես ամենօրյա պարտադիր գործ ու պարտավորվածություն: Այս ընթացքում նրան հետաքրքրեց առեղծվածայինը, քանզի իր ուսումնասիրությունները ներառում էին նման թեմաներ: Որպես աթեիզմի ամենաուժեղ փաստարկներ ունեցող մարդ, Լյուիսը մեջբերել է Լուկրեցիուսին (Տիտոս Լուկրեցիուս Կարուս, հռոմեացի պոետ ու փիլիսոփա).

(De rerum natura, 5.198-9)

Եթե Աստված ստեղծած լիներ աշխարհը, այն չէր լինի

Այսքան փխրուն ու մեղավոր, ինչպես որ մենք այն տեսնում ենք:

Լյուիսին աթեիզմից հեռացրել է Ջորջ ՄըՔդոնալդի աշխատությունների հանդեպ հետաքրքրությունը: Սա ակնհայտ է Լյուիսի «Մեծ բաժանումը» աշխատության 9-րդ գլխում, երբ  կիսա-ինքնակենսագրական գլխավոր կերպարը երկնքում հանդիպում է Ջորջ ՄըՔդոնալդին:

«… Ես դողալով փորձեցի ասել այդ մարդուն, թե իր գրածներն ինչ էին արել ինձ համար: Փորձեցի նրան ասել, որ ցուրտ մի երեկո Լեդերհեդի կայարանում առաջին անգամ գնածս «Ֆանտաստես»-ը (այդ ժամանակ թերևս 16 տարեկան էի) այն է նշանակել ինձ համար, ինչ Դանթեի համար՝ Բեատրիսին առաջին անգամ տեսնելը՝ «Այստեղ է սկսվում նոր կյանքը»: Սկսեցի խոստովանել, թե զուտ երևակայության ասպարեզում  այդ Կյանքը որքան ուշ էր սկսել. դանդաղ ու դժկամությամբ ես ընդունել էի, որ ՄըՔդոնալդի քրիստոնեական աշխարհը դրա հետ պատահական կապից ավելին ուներ, որքան էի ջանացել չտեսնել այն արժեքի իրական անունը, որին հանդիպել էի իր գրքերում: Այդ արժեքի անունը Սրբություն էր»:

Լյուիսը աստիճանաբար վերադարձավ քրիստոնեությանը: Դրան նպաստել են իր Օքսֆորդի կոլեգա ու ընկեր Ջ. Ռ. Տոլկիենի (ում հետ հավանաբար ծանոթացել է 1926թ մայիսի 11-ին) փաստարկներն ու Գ. Ք. Չեսթերթոնի «Հարատև Մարդը» գիրքը: Մինչ իր հավատափոխությունը կռվել ու դիմադրել է՝ նշելով, որ քրիստոնեությանն է բերվել, ինչպես անառակ՝ «խփելով, պայքարելով, զայրացած ու աչքերն ամեն ուղղությամբ թեքելով՝ փախչելու հնարավորություն գտնելու համար»:  Իր վերջին պայքարը նկարագարել է «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականում.

«Պիտի ինձ Մագդաղեն Քոլեջի սենյակում միայնակ պատկերացնեք, գիշերը գիշերի հետևից: Ամեն անգամ, երբ միտքս աշխատանքիցս մի վայրկյանով շեղվում էր, զգում էի այն Անձի հաստատուն, չմեղմացող մոտենալն ինձ, Ում այդքան չէի ուզում հանդիպել: Այն, ինչից վախենում էի, վերջպաես պատահեց ինձ հետ: 1929թ տրվեցի Սուրբ Երրորդությանն ու ընդունեցի, որ Աստված Աստված է, ծնկեցի ու աղոթեցի. թերևս, այդ գիշեր, Անգլիայի ամենադիմադրող ու ընկճված հավատափոխը»:

1929թ թեիզմն ընդունելուց հետո, 1931թ ընդունում է քրիստոնեությունը, որին հաջորդում են բազում քննարկումներ ու ընկերներ Ջ. Ռ. Տոլկիենի ու Հյուգո Դիսոնի գիշերային երկար զբոսանքները: Գրառել է, որ եղբոր հետ կենդանաբանական այգու ճամփին քրիստոնեությանը մեծ նվիրում է ապրել: Լյուիսը դառնում է Անգլիայի Եկեղեցու անդամ, որը Ջ. Ռ. Տոլկիենի որոշակիորեն հուսախաբ է անում, քանզի վերջինս հուսով էր, որ Լյուիսը կմիանա Կաթոլիկ եկեղեցուն:

Լյուիսը նվիրյան անգլիկան էր, ով պաշտպանում էր հիմնական օրթոդոքս անգլիկան աստվածաբանությունը` չնայած իր աշխատություններում ջանք է արել ոչ մի կոնկրետ հարանվանության չպաշտպանել: Ուշ գրություններում, ենթադրվում է, որ առաջարկել է այնպիսի գաղափարներ, որոնք են՝ ներելի մեղքերից սրբվումը քավարանում կամ մահացու մեղքերը, որոնք հիմնականում համարվում են Հռոմեական Կաթոլիկ ուսուցումներ (չնայած՝ Անգլիկան եկեղեցում նման ուսուցումներ նույնպես կան): Ամեն դեպքում, նա ինքն իրեն մինչ կյանքի վերջ համարել է լիակատար օրթոդոքս անգլիկան:

1954թ Մագդաղեն Քոլեջում ստանձնում է նոր հիմնված Միջնադարյան ու Վերածննդի Գրականության ամբիոնի վարիչի պաշտոնը: Լյուիսի կարիերան ավարտվում է հենց Քեմբրիջի համալսարանում: Սերտ կապված էր Օքսֆորդ քաղաքի հետ, որտեղ տուն ուներ, ուր մինչ իր մահն անցկացնում էր իր հանգստյան օրերը:

 

Ջոյ Դեվիդմեն

Lewis(Լյուիսն ու կինը՝ Ջոյ Դեվիդմեն Գրեշամը)

Հետագայում Լյուիսը հանդիպել է Ջոյ Դեվիդմեն Գրեշամին, ով հրեական ծագում ուներ, նախկին կոմունիստ ու նախկին աթեիստ էր (ընդունել էր քրիստոնեությունը): Նա բաժանվել էր իր հարբեցող ու բռնացող ամուսնուց և երկու որդիների՝ Դեվիդի ու Դուգլասի հետ տեղափոխվել էր Անգլիա: Սկզբում Լյուիսը նրան համարում էր հաճելի ինտելեկտուալ ու անձնական ընկեր և այս հարաբերության մակարդակում էր, որ Լյուիսը համաձայնում է նրա հետ քաղաքացիական ամուսնություն կնքել, որպեսզի Դեվիդմենը կարողանար շարունակել իր կյանքը Միացյալ Թագավորությունում: Քաղաքացիական ամուսնությունը տեղի է ունենում 1956թ ապրիլի 23-ին, Օքսֆորդում: Լյուիսի եղբայրը գրել է. «Ջեքի (Լյուիսի) համար գրավչությունը սկզբում զուտ ինտելեկտուալ էր: Ջոյը միակ կինն էր, ում նա հանդիպել էր… ով ուներ Լյուիսի ուղեղի պրակտիկությանը հավասար պրակտիկություն: Թե՛ հետաքրքության իմաստով, թե՛ անալիտիկ գիտակցությամբ, և ամենից կարևոր՝ հումորի զգացումով»: Կոնքային ցավերից գանգատվելուց հետո Ջոյ Գրեշամը ախտորոշում է ստանում՝ տերմինալ ոսկրային քաղցկեղ: Լյուիսի ու Գրեշամի հարաբերությունը խորանում է. նրանց քրիստոնեական ամուսնության արարողակարգը տեղի է ունենում 1957թ մարտի 21-ին, Չըրչիլի հիվանդանոցում, որտեղ գտնվում էր Գրեշամը:

Կնոջ քաղցկեղը որոշ ժամանակ մեղմացավ: Մինչև Գրեշամի մահը (1960թ)՝ զույգը  Լյուիսի եղբոր հետ ապրում էր ընտանիքի պես: Ջոյի մահվան տարին զույգը կարճ արձակուրդի մեկնեց Հունաստան՝ Էգեյան ծով. Լյուիսը սիրում էր քայլել,  բայց ոչ ճամփորդել, և սա՝ 1918թ-ից հետո, Անգլիական Նեղուցի միակ այցելությունն էր: Լյուիսի «Դիտարկված վիշտ» գիրքը բնութագրում է ծանր կորուստի իր փորձառությունն այնպիսի չմշակված, բնական ու անձնական կերպով, որ սկզբում այն  հրապարակել է ՆՎ Քլերք կեղծանվամբ, որպեսզի ընթերցողն այն չկապի իր անվան հետ: Ծիծաղելի է, քանզի Լյուիսի շատ ընկերներ այդ գիրքը խորհուրդ են տվել ընթերցել՝ սեփական թախծի հետ պայքարելու համար: Լյուիսի մահից հետո, դատական կատարածուի թույլտվությամբ,  հրապարակվել է գրքի հեղինակի իրական անունը:

Գրեշամի մահից հետո Լյուիսը շարունակում է խնամել նրա երկու որդիներին: Դուգլաս Գրեշամը՝ մոր ու Լյուիսի պես քրիստոնյա էր, իսկ Դավիթ Գրեշամը ընդունում է հրեականությունը և դառնում է օրթոդոքս հրեա, ակայն մոր գրվածքներում հրեաները, մասնավորապես մեկ «շոհեթ» (րիտուլական ջարդարար), ներկայացված են ոչ այդքան գովելի կերպով: Դավիթը տեղեկացնում է Լյուիսին, որ պատրաստվում է դառնալ րիտուալական ջարդարար, որպեսզի հրեական կրոնի այս տիպը աշխարհին ներկայացնի ավելի բարեհաճ լույսի ներքո: 2005թ հարցազրույցում Դուգլասն ասում է, որ ինքն ու եղբայրը մոտ չեն եղել, սակայն էլեկտրոնային կապի մեջ են: Դուգլասը դեռ ներգրավված է Լյուիսի կալվածքների հետ կապված գործերի մեջ:

 

Հիվանդությունն ու մահը

1961թ հունիսի սկզբին Լյուիսը առողջական խնդիրներ է ունենում. հայտնաբերում են երիկամների բորբոքում, որի արդյունքում գրանցվում է արյան թունավորում: Հիվանդության պատճառով Քեմբրիջում բաց է թողնում մեկ կիսամյակ: 1962թ առողջությունն աստիճանաբար լավանում է, ու Լյուիսն ապրիլին վերադառնում համալսարան: Ըստ Լյուիսի ընկեր Ջոն Սոյերի՝ նա 1963թ արդեն ինքն իրեն նման էր: 1963թ հուլիսի 15-ին հիվանդանում է ու տեղափոխվում հիվանդանոց: Հաջորդ օրը՝ երեկոյան 5-ին, սրտի կաթված է ստանում ու ընկնում կոմայի մեջ, որից արթնանում է մյուս օրը՝  ժամը 2-ին: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո վերադառնում է Քլինզ, սակայն աշխատանքի անցնելու համար շատ թույլ էր: Օգոստոսին թողնում է իր Քեմբրիջի  պաշտոնը: Դրությունը վատթարանում է. նոյեմբերի կեսերին ախտորոշվում է երիկամի քրոնիկական հիվանդության վերջին մակարդակով: 1963թ նոյեմբերի 22-ին, 65-ամյակից ուղիղ մեկ շաբաթ առաջ, ժամը 5:30 ընկնում է իր ննջարանում ու մի քանի րոպե անց մահանում: Թաղված է Օքսֆորդի Ս. Երրորդություն եկեղեցու բակում (այստեղ է թաղված նաև եղբայրը):

Լյուիսի մահվան օրը սպանվել է ԱՄՆ նախագահ Ջոն Քեննեդին, մահացել է անգլիացի գրող Ալդուս Հաքսլին: Այս համընկնումով ներշնչված՝  փիլիսոփայության պրոֆեսոր  Պետրոս Քրիֆթը գրում է «Դժողքի ու դրախտի միջև. խոսակցություն մահվանից այն կողմ, ինչ-որ տեղ, Ջոն Քեննեդու, Ք. Ս. Լյուիսի և Ալդուս Հաքսլիի միջև» գիրքը:

Լյուիսի հիշատակը նշվում է Էպիսկոպալ Եկեղեցու օրացույցով նոյեմբերի 22-ին:

 

Կարիերան

C.S._Lewis

Գիտնական

Լյուիսն իր ակադեմիկական գործունեությունը  սկսել է Օքսֆորդի համալսարանում՝ որպես ավարտական կուրսի ուսանող, որտեղ երեք տարբեր առարկայական բնագավառներում արժանացել է ամենաբարձր շքանշանների: Ապա ընտրվել է որպես Մագդաղեն Քոլեջի խորհրդի անդամ. այստեղ աշխատել է մոտ 30 տարի (1925-1954թթ): 1954թ Լյուիսին նշանակում են Քեմբրիջի Համալսարանի նոր ՝ Միջնադարյան վերածննդի և գրականության ամբիոնի վարիչ: Ակադեմիկական այդ բնագավառում նշանակման հետ կապված պնդում էր, որ Անգլիական Վերածնունդ գոյություն չունի: Գիտական հիմնական աշխատության մեջ ծավալվել է ուշ միջնադարի շուրջ՝ հատկապես կենտրոնանալով այդ շրջանում ալեգորիաների (այլաբանությունների) գործածման վրա:  «Սիրո ալեգորիան» (1936թ) թարմացնում է ուշ միջանդարյան ֆրանսիական ծագում ունեցող «Վարդի սիրավեպը» պատվածքը, որը գրված է ալեգորիկ երազի տեսիլի ոճով: Գրել է գրական հին գործերի նախաբաններ, ինչպիսին է Լեյմոնի «Բրուտը»: Իր «Կորած Դրախտի նախաբան» գիրքը համարվում է այդ աշխատության ամենաարժեքավոր քննադատությունը: Նրա վերջին ակադեմիկական աշխատանքը՝ «Անտեսված պատկեր. միջնադարյան ու Վերածննդի գրականության ներածություն»-ը/1964/ միջանադարյան աշխարհայացքի ամփոփում է՝ վերնագրի մեջ ներառելով տիեզերքի «անտեսված պատկերը»:

Մագդաղեն Քոլեջ, Օքսֆորդ(Մագդաղեն Քոլեջ, Օքսֆորդ)Մագդաղեն Քոլեջ, Քեմբրիջ(Մագդաղեն Քոլեջ, Քեմբրիջ)

Լյուիսը բեղուն գրող էր, ում գրական ընկերների շրջանակը դարձավ ոչ ֆորմալ քննարկումների խումբ: Այդ գրողներից էին Ջ. Ռ. Տոլկիենը, Նեվիլ Քոհիլը, Լորդ Դեվիդ Սեսիլը, Չարլզ Ուիլիամսը, Օուեն Բարֆիլդը, Լյուիսի եղբայր Ուարեն Լյուիսը: Տոլկիենի հիմնադրած գրական ընթերցանության «Կոլբիտար» խմբակի շրջանակներում Լյուիսը մտերմանում է Քոհիլի ու Տոլկիենի հետ: Օքսֆորդում ուսուցանել է բանաստեղծ Ջոն Բետջեմանին, քննադատ Քենեթ Տինանին, միստիկ Բեդե Գրիֆֆիթսին, գիտնական Մարտին Լինգսին: Հետաքրքիր է, որ կրոնական ու պահպանողական Բետջեմանը ատել է Լյուիսին, իսկ լիբերալ Տինանը ամբողջ կյանքի ընթացքում հիացել է նրանով:

“The Egle and Child” փաբն Օքսֆորդում, որտեղ 1939 թվականին երեքշաբթի առավոտյան հավաքվում էին գրողները(“The Egle and Child” փաբն Օքսֆորդում, որտեղ 1939 թվականին երեքշաբթի առավոտյան հավաքվում էին գրողները)

Ջ. Ռ. Տոլկիենի մասին Լյուիսը գրել է «Երջանկությամբ զարմացած» ինքնակենսագրականի մեջ. «Երբ սկսեցի ուսուցանել անգլերեն լեզվի ֆակուլտետում, 2 հոգու հետ ընկերացա, ովքեր նույնպես քրիստոնյա էին. այս 2 մարդիկ հետագայում ինձ շատ պիտի օգնեին վերջին աստիճանը բարձրանալիս: Նրանք Դիսոնն ու Տոլկիենն էին: Նրանց հետ ընկերությունը նշանավորվեց 2 նախապաշարմունքների վերացմամբ: Աշխարհ գալուց ինձ զգուշացրել էին երբեք չվստահել կաթոլիկին, իսկ անգլերեն լեզվի ֆակուլտետ գալուց զգուշացրել էին երբեք չվստահել լեզվաբանի: Տոլկիենը երկուսն էր»:

 

Նովելիստ

Գիտական աշխատությունների կողքին Լյուիսը գրել է բազմաթիվ հայտնի նովելներ. «Տիեզերական եռագրություն» գիտաֆանտաստիկ նովելները, «Նարնիայի քրոնիկները» ֆանտազիան՝ երեխաների համար: Աշխատությունների հիմնական մասը ներիմաստորեն անդրադառնում է քրիստոնեական թեմաներին, ինչպիսիք են մեղքը, մարդկության անկումը փառքից, ազատագրումը ևն:

Ուխտագնացի  հետընթացը (1933թ)

Քրիստոնյա դառնալուց հետո սա նրա առաջին նովելն էր, որտեղ նկարագրված է քրիստոնեության հետ ոնեցած իր փորձառությունը՝ Ջոն Բունյանի «Ուխտագնացի առաջխաղացումը» աշխատության ոճով: Ժամանակին գիրքը քննադատները վատ են ընդունել՝ չնայած Դեվիդ Լլոյ-Ջոնսը (Օքսֆորդում Լյուիսի ժամանակակիցներից մեկը) նրան ոգևորել է: Վերջինս Լյուիսին հարցրել է, թե ե՞րբ մեկ այլ գիրք կգրի: Լյուիսը պատասխանել է. «Երբ հասկանամ աղոթքի նշանակությունը»:

 

«Տիեզերական եռագրություն» գիտաֆանտաստիկ նովելները 

Այս աշխատությունը անվանում են նաև «Կոսմիկ Եռագրություն», «Րենսըմ  Եռագրություն» (րենսըմ, անգլերեն` ransom-փրկագին): Անդրադառնում է նրան, ինչը Լյուիսը ժամանակակից գիտաֆանտաստիկ գրականության մեջ համարել է մարդկային որակները դեգրադացնող հակումներ:

Առաջին գիրքը՝  «Լուռ մոլորակից այն կողմ», հավանաբար գրել է Ջ. Ռ. Տոլկիենի հետ վերը նշված հակումների մասին զրույցից հետո: Լյուիսը համաձայնեց գրել «տիեզերական ճամփորդության» մասին պատմվածք, իսկ Տոլկիենը՝ «ժամանակային ճամփորդության» մասին՝ չնայած այդպես էլ չավարտեց իր «Կորած Ճանապարհը»՝ կցելով «Միջնաշխարհը» ժամանակակից աշխարհին: Եռագրության գլխավոր հերոսը Էլվին Րենսըմն է:  Տոլկիենն իր նամակներում ակնարկում էր, որ այս կերպարի մի մասը հենց ինքը Տոլկիենն է:

Երկրորդ գիրքը  «Պերելանդրա»-ն է,  որտեղ Վեներա մոլորակում ներկայացված է նոր Եդեմական Պարտեզ, նոր Ադամ ու Եվա և նոր սողուն, որ գայթակղում է նրանց: Այս պատմվածքը կարելի է դիտարկել որպես կարծիք այն մասին, թե ինչ կլիներ, եթե երկրային Եվան հաղթահարեր գայթակղությունը ու այդպիսով մարդկային անկումը տեղի չունենար:

Երրոդ գիրքը կրում է  «Այդ սարսափելի զորությունը» վերնագիրը.  այստեղ արթուրյան լեգենդների միջոցով զարգանում է այն թեման, թե նիհիլստիկական գիտությունը ինչպես է սպառնում մարդկային ավանդական արժեքներին:

Եռագրության մեջ շատ գաղափարներ, հատկապես մարդկային որակների ոչնչացմանը հակադիր գաղափարները (ներկայացված երրորդ գրքում), առավել պաշտոնական կերպով ներկայացված են «Մարդու ոչնչացումը» գրքում, որի հիմքն են հանդիսանում 1943թ Դուրհամի Համալսարանի Լյուիսի դասախոսությունները: Նա որոշ ժամանակ անց է կացրել Դուրհամի համալսարանում, որտեղ նրան կլանել ու ողողել էր այնտեղի մայր տաճարը: Երրոդ գիրքը պատկերված է Անգլիական փոքր «Էջեսթոյ» համալսարանի շրջապատում, որը նման է Դուրհամին, չնայած՝ Լյուիսը, չափերից բացի, ժխտում էր նրանց միջև այլ նմանության առկայությունը:

Ուալտեր Հուփերը՝ Լյուիսի կտակակատարը, մի հատված է հայտնաբերել մեկ այլ գիտաֆանտաստիկ նովելից, որի անունն է «Մութ աշտարակը»:: Րենսըմի կերպարը հանդիպում է նաև այստեղ, սակայն հայտնի չէ՝ արդյոք այս գիրքը նախատեսված է եղել որպես եռագրության մի մաս, թե ոչ: Բնագիրը վերջիվերջո հրապարակվել է 1977թ, սակայն Լյուիսին ուսումնասիրող Քեթրին Լինդսկուիգը կասկածում է դրա ստուգության վրա:

 

«Նարնիայի քրոնիկները» կամ «Նարնիայի տարեգրությունները»

Բաղկացած է 7 գրքից, որոնք երեխաների համար նախատեսված ֆանտազիոն ժանրի պատումներ են: Այս շարքը համարվում է մանկական գրականության դասականներից: Լյուիսն այն գրել է 1949-1954թթ ընկած ժամանակահտվածում, նկարազարդել է Փաուլին Բեյնզը: Լյուիսի ամենահայտնի աշխատությունն է՝ վաճառված ավելի քան 100 միլիոն օրինակով՝ 41 լեզվով: Մի քանի անգամ վերամշակվել է (ամբողջական ու մասամբ) ռադիոյի, հեռուստատեսության, բեմի ու կինոթատրոնի համար: Գրքերը ներառում են քրիստոնեական գաղափարներ, որոնք փոքր ընթերցողի համար հեշտ ընկալելի են: Քրիստոնեական գաղափարներից բացի Լյուիսը գրքում ներառել է հունական ու հռոմեական դիցաբանությունների, բրիտանական ու իռլանդական ավանդական հեքիաթների կերպարներ:

Մորնի լեռները ներշնչել են Լյուիսին գրել «Նարնիայի քրոնիկները» Լյուիսը դրանց մասին գրել է. «Ես տեսել եմ բնատեսարաններ … որոնք որոշակի լույսի ներքո ինձ ստիպել են զգալ, թե ցանկացախ պահի հաջորդ լեռնաշղթայից մի հսկա կարող է իր(Մորնի լեռները ներշնչել են Լյուիսին գրել «Նարնիայի քրոնիկները»: Լյուիսը դրանց մասին գրել է. «Ես տեսել եմ բնատեսարաններ … որոնք որոշակի լույսի ներքո ինձ ստիպել են զգալ, թե ցանկացախ պահի հաջորդ լեռնաշղթայից մի հսկա կարող է իր գլուխը բարձրացնել»:)

 

Այլ աշխատանքներ

Լյուիսն ունի մի քանի աշխատություններ Դրախտի ու Դժողքի մասին:

Դրանցից մեկն է «Մեծ բաժանումը» կարճ նովելը, որտեղ Դժողքի մի քանի բնակիչ ավտոբուսով այցելում են Դրախտ ու հանդիպում այնտեղի բնակիչներին: Նրանց առաջարկություն է արվում. կարող են մնալ դրախտում: Սակայն այդ դեպքում այն վայրը, որտեղից որ եկել էին, Դժողքի փոխարեն պիտի անվանեին Քավարան: Բայց շատերն այդ առաջարկը հարմար չեն գտնում: Վերնագիրը հղում է Վիլյամ Բլեյքի «Դրախտի ու Դժողքի ամուսնությունը» աշխատությանը, որի գաղափարը Լյուիսը համարել է «աղետաբեր սխալ»: Աշխատությունը նաև դիտմամբ արձագանքում է 2 այլ հայտնի գործերին՝ Դանթե Ալիգիերիի «Աստվածային կատակերգությանը» և Ջոն Բունյանի «Ուխտագնացի առաջխաղացմանը»:

«Խառնակչի նամակները»  մեկ այլ կարճ աշխատություն է, որը բաղկացած է մեծ դև Սքրութեյփի շողոքորթ խորհուրդների նամակներից՝ ուղղված իր եղբորորդի Վորմվուդին, այն մասին, թե ինչպես լավագույնս գայթակղել ու փորձել որոշակի մարդու ու ապահովել նրա անեծքն ու դատապարտումը:

Վերջին նովելն է՝ «Մինչ մենք դեմքեր ունենանք» աշխատությունը, որը համարել է գեղարվեստական գրականության իր ամենահասուն ու վարպետաց աշխատանքը (չնայած՝ երբեք հայտնի հաջողություն չի ունեցել): Այն Լուցիուս Ապուլեիուս իտալացի գրողի «Մետամորֆոզ» նովելի մաս կազմող Կուպիդոնի ու Սայքի առասպելի վերապատմումն է՝ Սայքի քրոջ անսովոր տեսանկյունից: Աշխատությունը խորը առնչություն ունի կրոնական գաղափարների հետ, սակայն շրջանակն ամբողջովին հեթանոսական է, քրիստոնեական որոշակի հավատամքների հետ կապերը ներիմաստային տեսք ունեն:

Մինչև քրիստոնեության ընդունումը հրապարակել է 2 գիրք. «Հոգիներ գերության մեջ» պոեմների հավաքածուն և «Դայմեր» պատմողական պոեմը (2-րդ հրապարակած աշխատանքը): Այս գործերը լույս են տեսել Քլայվ Հեմլիթոն կեղծանվամբ (Հեմլիթոնն իր մոր օրիորդական ազգանունն էր): Մահվանից հետո հրապարակվել են մի քանի այլ պատմողական նովելներ. «Անանուն կղզին», «Թմբուկի թագուհին», «Լաունիսլոթ» ևն:

Գրել է «Չորս սերը» գիրքը, որը հռետորապես բացատրում է սիրո 4 տեսակ. ընկերություն, էրոս, մտերմություն և կարեկցություն:

2009թ «Լեզու ու մարդկային բնություն» անավարտ աշխատության սևագրության մի մաս է հայտնաբերվել, որը Լյուիսը սկսել էր գրել Տոլկիենի հետ:

 

Քրիստոնեական ապոլոգետիկա

Շատ-շատերը Քլայվ Լյուիսին համարում են իր ժամանակի ամենաազդեցիկ քրիստոնյա ապոլոգետներից մեկը. 2000թ «Քրիսչիենիթի Թըդեյ» պարբերականը Լյուիսի «Սոսկ Քրիստոնեություն» (“Mere Christianity”) գիրքը ճանաչել է 20-րդ դարի լավագույն գիրք: Կրոնական հավատքի հանդեպ Լյուիսի սկեպտիկ մոտեցման ու դրան հաջորդած քրիստոնեության ընդունման պատճառով նրան կոչել են «Սկեպտիկների առաքյալը»:

Լյուիսը շատ հետաքրքրված ու տոգորված էր քրիստոնեությունը ողջամիտ կերպով ներկայացնելով: «Սոսկ Քրիստոնեություն», «Ցավի խնդիրը», «Հրաշքներ» աշխատությունների հիմնական թեման, այս կամ այն աստիճանով, եղել է քրիստոնեությանը առարկող հայտնի հակադրությունների հերքումը: Այդ առարկություններից է, օրինակ՝ «Ինչպե՞ս կարող է բարի Աստված թույլատրել, որ այսքան չարիք լինի աշխարհում» թեզը: Լյուիսին ճանաչել են նաև որպես հայտնի դասախոս ու հաղորդավար. նրա աշխատանքներից որոշները (հատակապես «Սոսկ Քրիստոնեությունը») սկզբնավորվել են ռադիոհաղորդումների համար նախատեսված հոդվածներից ու դասախոսություններից:

Ըստ Ջորջ Սոյերի, 1948թ Էլիզաբեթ Անսքոմբի (նույնպես քրիստոնյա) հետ բանավեճում տարվելը Լյուիսին ստիպեց վերանայել իր արժեքը որպես ապալոգետիկ, ու իր հետագա գրքերը կենտրոնացան բարեպաշտական գրականության ու մանկական գրքերի շուրջ: Բայց Էլիզաբեթ Անսքոմբը բոլորովին այլ հիշողություններ ուներ բանավեճի արդյունքի ու Լյուիսի վրա դրա թողած ազդեցության մասին: Վիկտոր Ռեպպերետը Սոյերին նույնպես հակադրվում է` ներկայացնելով 1948թ-ից հետո Լյուիսի ապոլոգետիկ հրապարակությունները, ներառյալ 1960թ «Հրաշքներ»-ի երկրորդ ու փոփոխված հրապարակումը, որում Լյուիսը անդրադառնում է Անսքոմբի քննադատությանը: Ուշադրության է արժանի նաև Ռոջեր Թեքմանի դիտարկումը «Էլիզաբեթ Անսքոմբի փիլիսոփայությունը» աշխատանքի մեջ այն մասին, որ Անսքոմբի գրվածքի ինտելեկտուալ ազդեցությունը Լյուիսի փիլիսոփայական ինքնավստահության վրա պետք չէ գերագնահատել. «Այդքան էլ հնարավոր չի թվում, որ Լյուիսն այնքան անվերադարձորեն կոտրված է զգացել, ինչպես հորինել են իր որոշ ծանոթներից. այս ամենը կարծես փքված լեգենդ է՝ «Վիտենգշտեինի պոկերը» աշխատության կատեգորիայից: Անսքոմբը հաստատ մտածել է, որ Լյուիսի փաստարկները՝ չնայած թերություններով, տանում են դեպի շատ կարևոր մի բան. նա սա ավելի վառ արտահայտված տեսնում էր «Հրաշքների» փոփոխված հրապարակության մեջ»:

Լյուիսը կնոջը հանդիպելուց առաջ գրել է «Ուրախությունից անակնկալի եկած» վերնագրով ինքնակենսագրականն ու շեշտը դրել իր հավատափոխության վրա: Վերնագիրը Վիլյամ Ուորձվորթի պոեմի առաջին տողն է: Քրիստոնեական հավատքի մասին Լյուիսի հանրային ելույթներն ու էսսեներից շատերը, որոնք հավաքագրվել են «Աստված մեղադրյալի աթոռին» և «Փառքի ծանրությունը և ուրիշ ճառեր» գրքերի մեջ, այսօր շարունակում են հայտնի մնալ:

«Նարնիայի քրոնիկները», որ համարվում է իր ամենահայտնի աշխատանքը, ունի շատ խորը քրիստոնեական գաղափարներ ու երբեմն համարվում է ալեգորիա: Լյուիսը, ով եղել է ալեգրորիայի վարպետ, պնդել է, որ գրքերն ալեգորիաներ չեն ու դրանց քրիստոնեական գաղափարները նախընտրում էր անվանել «ենթադրական»: Ինչպես գրել է 1958թ դեկտեմբերին ոմն տիկին Հուքին, «Եթե Ասլանը (աշխատության գլխավոր կերպարներից մեկը) ներկայացներ անմարմին Աստվածությունը, ինչպես «Ուխտագնացի առաջընթացի» մեջ Հուսահատություն Հսկան ներկայացնում է հուսահատությունը, նա ալեգորիկ կերպար կլիներ: Այնուամենայնիվ, նա հորինվածք է, որ երևակայական պատասխան է տալիս հետևյալ հարցին. «Քրիստոսն ինչպիսի՞ն կլիներ, եթե իրականում Նարնիայի պես աշխարհ լիներ, և Նա ընտրեր մարմնավորվել, մահանալ և հարություն առնել, ինչպես որ իրականում արել է մեր աշխարհում»: Սա ամենևին էլ ալեգորիա չէ»:

 

«Տրիլեմմա»

«Սոսկ Քրիստոնեություն» գրքից բազում անգամ մեջբերված խոսքում Լյուիսը մարտահրավեր է նետել այն գաղափարին, թե Հիսուս Քրիստոսը, թեև մեծ բարոյական ուսուցիչ էր, սակայն Աստված չէր: Նա փաստարկում է, որ Հիսուսը մի քանի անուղղակի պնդումներ է ներկայացրել աստվածության վերաբերյալ, որոնք տրամաբանորեն բացառում են հետևյալը.

«Փորձում եմ յուրաքանչյուրին կանխել այն հիմար բանն ասելուց, որը Նրա մասին շատերը հաճախ ասում են. «Պատրաստ եմ ընդունել Հիսուսին՝ որպես մեծ բարոյական ուսուցիչ, բայց չեմ ընդունում իր պնդումն Աստված լինելու մասին»: Դա այն բանն է, որ չպիտի ասենք: Այն մարդը, որ զուտ մարդ է եղել ու ասել է այն բաները, որոնք՝ Հիսուսը, չի կարող լինել մեծ բարոյական ուսուցիչ: Նա կա՛մ խելագար էր այն աստիճանի, ինչպես այն մադը, որը պնդում է, թե եփվել է ձվի կճեպի ջրով, կա՛մ էլ դժողքի սատանան էր: Պիտի ընդունեք Ձեր որոշումը: Կա՛մ այս Մարդը Աստծո Որդին էր և Է, կա՛մ՝ մի խելագար և ավելի վատ: Կարող եք Նրան հիմար համարել, թքել վրան, սպանել որպես մի դև, կամ էլ կարող եք ծնկել Նրա Ոտքերի առաջ, Տեր ու Աստված կոչել, բայց մի արտաբերեք այն սովորական անմտությունը, թե Հիսուսը մեծն բարոյական ուսուցիչ էր: Նա մեզ այդ հարցում այլընրանք չի թողել: Նա մտադիր էլ չէր դա անել»:

Այս փաստարկները, որը նա ժամանակի ընթացքում զարգացրել է, հաճախ անվանում են «Լյուիսի տրիլեմմա»:  Քրիստոնյա Ջոշ ՄըքԴաուելը այս գաղափարներն օգտագործել է իր «Ավելին, քան հյուսն» գրքում: «Լյուիսի տրիլեմմա»-ն, թեև լայնորեն օգտագործվել է քրիստոնեական ապոլոգետիկ գրականության մեջ, սակայն անտեսվել է պրոֆեսիոնալ աստվածաբանների ու աստվածաշնչյան գիտնականների կողմից:

Լյուիսի քրիստոնեական ապոլոգետիկ գաղափարները, հատկապես փաստարկները, քննադատվել են: Փիլիսոփա Ջոն Բեվերսլուիսը Լյուիսի փաստարկները նկարագրել է որպես «տեքստային տեսանկյունից անփույթ ու աստվածաբանական տեսանկյունից՝ «անհուսալի» և կոնկրետ այս դիտարկումը տրամաբանաորեն անհիմն  ու կեղծ դիլեմմայի օրինակ է: Աստվածաբան Ջոն Հիքը պնդում է, թե Նոր Կտակարանի գիտնականները չեն պաշտպանում այն կարծքիը, որ Հիսուսը պնդել է, որ Աստված է, Ն. Թ. Րայթը քննադատում է Լյուիսին՝ Հիսուսի հրեական ինքնության ու այդ շրջանի կարևորությունը չհասկանալու համար:

 

Համընդհանուր բարոյականություն

Լյուիսի ապոլոգետիկայի հիմնական դրույթներից է այն, որ գոյություն ունի ընդհանուր բարոյականություն, որը ճանաչել է ամբողջ մարդկությունը: «Սոսկ Քրիստոնեություն» աշխատության առաջին 5 գլուխներում Լյուիսը քննարկում է այն գաղափարը, որ մարդիկ ունեն վարվելակերպի չափանիշ, ու սպասում են, որ մարդիկ դրան կառչած մնան: Այս չափանիշը կոչվել է Բնական Օրենք: Լյուիսը պնդում է, որ բոլոր մարդիկ գիտեն, թե որն է այս օրենքը՝ շարունակելով, որ այսպիսի տիեզերական սկզբունքների ամբողջականության հետևում մեկը կամ ինչ-որ բան պիտի կանգնած լինի:

«Սրանք այն 2 բաներն են, որ ուզում եմ նշել: Առաջին. բոլոր մարդիկ ունեն այս հետաքրքրական գաղափարը, որ իրենք պարտավոր են իրենց պահել որոշակի կերպ և որ դա մի բան է, որից ազատվել չեն կարող: Երկրորդն այն է, որ նրանք, փաստորեն, այդ ձևով իրենց չեն պահում: Նրանք գիտեն Բնության Օրենքն ու այն խախտում են: Այս 2 փաստերը մեր ու տիեզերքի մասին գիտակից ու մաքուր մտածողության հիմունքներն են»:

Համընդհանուր բարոյականությունը Լյուիսը ներկայացրել է նաև իր գեղավեստական գրականության մեջ: «Նարնիայի քրոնիկները» շարքում համընդհանուր բարոյականությունը նկարագրվում է որպես «խորը կախարդանք», որն ամենքը գիտեին:

«Սոսկ Քրիստոնեություն» գրքի 2-րդ գլխում Լյուիսը գիտակցում է, որ «շատ մարդիկ դժվարանում են հասկանալ, թե այս Մարդկային Բնության Օրենքը… ինչ է»: Եվ նա սկզբում արձագանքում է այն մտքին, որ «Բարոյական Օրենքը զուտ մեր ամբոխային բնազդն է», և հետո նաև այն մտքին,  որ «Բարոյական Օրենքը սոսկ հասարակական համագումար է»: Վերջին միտքը քննարկելիս նա նշում է, որ մարդիկ հաճախ բողոքում են, որ բարոյական արժեքների մի խումբ մյուսից ավելի լավն է, բայց սա փաստարկում է արդեն գոյություն ունեցող ինչ-որ «Իրական Բարոյականության» համար, որի հետո նրանք համեմատում են այլ բարոյականություններ: Վերջապես, նշում է, որ բարոյական կոդերի միջև եղած տարբերությունները երբեմն չափազանցվում են այն մարդկանց կողմից, ովքեր շփոթում են բարոյականության մասին հավատքների տարբերությունները փաստերի մասին հավատքների տարբերությունների հետ:

«Ես հանդիպել եմ տարբերությունները չափազանցնող մարդկանց, որովհետև նրանք չեն տարբերել բարոյականության տարբերություններն ու փաստերի մասին հավատքների տարբերությունները: Օրինակ, մի մարդ ասաց ինձ, «300 տարի առաջ Անգլիայում մարդիկ կախարդներին սպանում էին: Դուք դա՞ եք անվանում Մարդկային Բնության Օրենք կամ Ճիշտ Վարք»: Բայց անկասկած, պատճառը, որ մենք կախարդներին մահապատժի չենք ենթարկում այն է, որ մենք չենք հավատում նման բաների: Եթե հավատայինք, եթե իսկապես մտածեինք, որ կային մարդիկ, որոնք իրենց վաճառել էին սատանային և փոխարենը նրանից ստացել գերբնական ուժեր, որոնք օգտագործում էին հարևաններին սպանելու կամ խելագարության հասցնելու, վատ եղանակ բերելու համար, անշուտ բոլորս կհամաձայնեինք, որ եթե ինչ-որ մեկը արժանի է մահապատժի, ապա այս գարշելի քուիզլինգներն են: Այստեղ բարոյական սկզբունքների տարբերություն չկա. տարբերությունը զուտ էության մեջ է: Կախարդներին չհավատալը կարող է գիտության մեջ մեծ առաջխաղացում լինել. եթե ես չեմ հավատում, որ կախարդներ չկան, ապա նրանց չսպանելու մեջ բարոյական առաջխաղացում չկա: Մարդուն չես համարի մարդկային նրա համար, որ այլևս թակարդներ չի դնում, երբ հավատում է, որ տանը մկներ չկան»:

«Կենդանիների բարոյականություն» թեմայով առաջադիմական գաղափարներ ուներ, մասնավորապես կենդանիների տանջանքների առումով(տեսնում ենք իր որոշ էսսեներում, հիմնականում “Կենդանափորձերի մասին» և «Կենդանիների ցավերի մասին»):

 

Ժառանգություն

Ք. Ս. Լյուիսի արձանը (քանդակագործ՝ Ռոսս Ուիլսոն) Արևելյան Բելֆաստում՝ «Առյուծը, կախարդուհին ու զգեստապահարանը» գրքի զգեստապահարանի դիմաց(Ք. Ս. Լյուիսի արձանը (քանդակագործ՝ Ռոսս Ուիլսոն) Արևելյան Բելֆաստում՝ «Առյուծը, կախարդուհին ու զգեստապահարանը» գրքի զգեստապահարանի դիմաց)

Որմնանկար, որտեղ պատկերված են Լյուիսն ու Նարնիայի հերոսները, Արևելյան Բելֆաստ(Որմնանկար, որտեղ պատկերված են Լյուիսն ու Նարնիայի հերոսները, Արևելյան Բելֆաստ)

Լյուիսը շարունակում է գրավել ընթերցողների լայն զանգվածներին: 2008թ “The Times” ամսագրիրն իր «1945թ-ից բրիտանացի 50 մեծագույն գրողները»  ցուցակում նրան դասել է 11-րդ տեղը: Իր գեղարվեստական գրականության ընթերցողները սովորաբար անտեղյակ են այն բաներից, որոնք Լյուիսը համարել է իր աշխատությունների քրիստոնեական թեմաները: Իր քրիստոնեական ապոլոգետիկան ընթերցվում ու մեջբերվում է քրիստոնեական հարանվանությունների տարբեր անդամների կողմից: 2013թ-ին՝ Լյուիսի մահվան 50 ամյակին, Վեսթմինսթերյան Աբբայության  Պոետի Անկյունը (կոչումը կապված է այն փաստի հետ, որ աբբայության այս հատվածում հիշատակված են մեծամասնությամբ գրողները) Լյուիսին ճանաչում է Բրիտանիայի ամենամեծ գրողներից մեկը: 2013թ նոյեմբերի 22-ին տեղի ունեցած ձոնի ծառայության ժամանակ Լյուիսի կրտսեր խորթ որդին՝ Դուգլաս Գրեշամը հատվածներ է ընթերցել «Վերջին ճակատամարտը» գրքից («Նարնիայի քրոնիկները» շարքի վերջին գիրքը): Գերեզմանին ծաղիկներ է դրել Լյուիսի խնամակալ ու գրական խորհրդատու Ուալթեր Հուփերը: Ճառով հանդես է եկել Քենթերբրիի նախկին արքեպոսկոպոս Րոուեն Վիլյամսը: Քարե գետնի վրա մակագրված է Լյուիսի տողերից.

«Ես քրիստոնեությանը հավատում եմ այնպես, ինչպես հավատում եմ, որ Արեգակը ծագել է. ոչ միայն որովհետև այն տեսնում եմ, այլև քանզի դրա միջոցով եմ տեսնում մնացած ամեն ինչ»: 

Գրի են առնվել հեղինակի որոշ կենսագարականներ, որոնցից մի քանիսը՝ մոտ ընկերների կողմից, օրինակ՝ Ջորջ Սոյեր և Ռոջեր Լենսլին Գրին:  1985թ գրող Վիլյամ Նիքոլսոնի «Ստվերների թագավորության» սցենարի բեմականացումը ցուցադրվել է բրիտանական հեռուստատեսությամբ. այն Լյուիսի և կնոջ՝ Ջոյ Դեվիդմեն Գրեշամի կյանքի ու հարաբերության մասին էր (դերակատարներն էին Ջոսս Էքլենդը և Քլեյր Բլումը): 1989թ բեմադրվել է որպես թատերական ներկայացում, իսկ  1993թ Էնթոնի Հոփքինզի և Դեբրա Ուինգերի դերակատարությամբ վերածվել «Shadowlands»  առանձին ֆիլմի:  2005թ  «Ք. Ս. Լյուիս. Նարնիայից այն կողմ» վերնագրված  1 ժամանոց հեռուստատեսային ֆիլմը, Անտոն Ռոջերսի  դերակատարությամբ, Լյուիսի կյանքի մասին ընդհանուր տեսություն տրամադրեց:

Լյուիսը ներշնչանք է հանդիսանում բազում գրքերի համար, որոնցից է իր ընկեր ու թղթակից, ամերիկացի գրող Շելդոն Վանաուկենի «Դաժան ողորմություն» ինքնակենսագրականը: Հատկապես ազդեցիկ է եղել «Նարնիայի քրոնիկները» շարքը: Վերջինիս ազդեցությունը քիչ թե շատ նկատում ենք ժամանակակից մանկական գրական այնպիսի աշխատություններում ինչպիսիք են Ջ. Ք. Րոուլինգի «Հարրի Փոթերը», Դանիել Հանդլերի (Լեմոնի Սնիկետ) «Դժբախտ դեպքերի մի շարքը» և այլն: Փուլլմանը, աթեիստ և Լյուիսի այնչափ կատաղի քննադատ, որ ստացել է «Հակա-Լյուիս» կոչումը, համարել է, որ Լյուիսը թողնում է բացասական ազդեցություն ու իր գրքերում մեղադրել կրոնական քարոզչություն, կանանց հանդեպ ատելություն, ռասիզմ, զգայական սադիզմ ներկայացնելու մեջ: Մեծահասակների համար ֆանտաստիկ գրականության հեղինակներ, որոնցից է Թիմ Փաուերսը, վկայել են, որ կրում են Լյուիսի ազդեցությունը:

Լյուիսի ետմահու գրականության մեծ մասը խմբագրել է Ուալթեր Հուփերը: Լյուիսին ուսումնասիրող անկախ գիտնական Քեթրին Լինդսքուիգը պնդել է, որ Հուփերի ճանաչողությունը հուսալի չէ  և որ նա սխալ հայտարարություններ է արել ու Լյուիսին կեղծ աշխատություններ է վերագրել: Լյուիսի խորթ որդին՝ Դուգլասը, խարդախության պնդումները հերքել է, ասելով, որ «Ամբողջ վիճաբանությունը կազմակերպվել էր շատ անձնական պատճառների համար … Քեթրին Լինդսքուիգի  բոլոր մտացածին տեսությունները հիմնովին հերքվել են»:

«Նարնիայի քրոնիկները» շարքի առաջին գրքի՝ «Կախարդի եղբորորդին» աշխատության գլխավոր հերոսի՝ Դիգորիի բրոնզե արձանը կանգնեցված է Բելֆաստի Հոլիվուդյան Կամարներում, Հոլիվուդի Ճանապարհ գրադարանի դիմաց:

Լյուիսը դեմ էր իր աշխատությունների կենդանի-շարժողական տարբերակների ստեղծմանը: Նրա հիմնական անհանգստությունն այն էր, որ անտրոպոմորֆիկ կենդանիների կերպարները, «երբ պատմվածքից տարվում են դեպի իրական տեսողական դաշտ, միշտ վերածվում են խեղկատակության կամ մղձավանջի»:

Աշխարհում կան որոշ «Ք. Ս. Լյուիսյան» Հասարակություններ, ներառյալ այն մեկը, որ 1982թ  ստեղծվեց Օքսֆորդում Լյուիսի կյանքի ու «Լյուիսյան» ամեն ինչ գնահատելու  համար: Լյուիսի անունն օգտագործվում է բազում քրիստոնեական կազմակերպությունների կողմից՝ հիմնականում կրթության կամ այլ գրական ոլորտներում կոնսերվատիվ քրիստոնեական արժեքները պահպանելու նպատակով:

«Նարնիայի քրոնիկները» շարքից երեք ֆիլմ է ադապտացվել. «Նարնիայի քրոնիկները. Առյուծը, կախարդուհին և զգեստապահարանը» /2005/, «Արքայազն Կասպիանը» /2008/, «Արշալույսի Տիրակալի ծովային ճամփորդությունը» /2010/:

Լյուիսը գլխավոր կերպար է հանդիսանում Ջեյմս Օուենի «Երևակայական աշխարհագրության քրոնիկները» շարքում: Գլխավոր կերպարներից մեկն է հանդիսանում Մարկ Ս. Գերմեինի 2009թ «Ֆրեյդի վերջին սեսիան» ներկայացման մեջ, որը ներկայացնում է 40-ամյա Լյուիսի ու 83-ամյա Ֆրեյդի երևակայական հանդիպումը Ֆրեյդի Լոնդոնյան տանը, 1939, երբ Երկրորդ Աշխարհամարտի սկիզբը մոտ էր:

 

Մատենագրություն

Ինքնակենսագրություն

●Դիտարկված Վիշտ, 1961 (A Grief Observed)

●«Ուրախությունից անակնկալի եկած. իմ վաղ կյանքի ուրվագիծը», 1955 (Surprised by Joy: The Shape of My Early Life)

 

Գեղարվեստական գրականություն երեխաների համար

●«Նարնիայի քրոնիկները», 7 նովել (The Chronicles of Narnia)

1-«Կախարդի եղբորորդին», 1955

2-«Առյուծը, կախարդուհին ու զգեստապահարանը», 1950

3-«Ձին ու իր տղան», 1954

4-«Արքայազն Կասպիանը», 1951

5-«Արշալույսի Տիրակալի ծովային ճամփորդությունը», 1952

6-«Արծաթե բազկաթոռը», 1953

7-«Վերջին ճակատամարտը», 1956

Հրատարակչական հաջորդականություն

«Հարփեր Քոլինզ» հաջորդականություն (ժամանակագրական)

«Առյուծը, կախարդուհին ու զգեստապահարանը» «Կախարդի եղբորորդին»
«Արքայազն Կասպիանը» «Առյուծը, կախարդուհին ու զգեստապահարանը»
«Արշալույսի Տիրակալի ծովային ճամփորդությունը» «Ձին ու իր տղան»
«Արծաթե բազկաթոռը» «Արքայազն Կասպիանը»
«Ձին ու իր տղան» «Արշալույսի Տիրակալի ծովային ճամփորդությունը»
«Կախարդի եղբորորդին» «Արծաթե բազկաթոռը»
«Վերջին ճակատամարտը» «Վերջին ճակատամարտը»

 

Գեղարվեստական գրականություն մեծահասակների համար

●«Մութ աշտարակը» և այլ պատմվածքներ, 1977, (“The Dark Tower” and Other Stories), խմբ.՝ Ուալթեր Հուփեր

●Մեծ բաժանումը. Դրամա, 1945 (The Great Divorce: A Drama)

●Մինչ մենք դեմքեր ունենանք. առասպելի վերապտմում, 1956 (Till We Have Faces: A Myth Retold)

●Խառնակչի նամակները, 1942, [Սփրութեյփը կենաց է ասում. հավելված, 1961] (The Screwtape Letters, Screwtape Proposes a Toast)

●Ուխտագնացի հետընթացը, 1933 (The Pilgrim’s Regress)

 

●Տիեզերական Եռագրություն

-Լուռ մոլորակից այն կողմ, 1938 (Out of the Silent Planet)

-Պերելանդրա, 1943 (Perelandra)

-Այդ սարսափելի զորությունը, 1945 (That Hideous Strength)

 

Վավերագրական և ոչ գեղարվեստական գրականություն

●Բառերի ուսումնասիրություն, 1960

●Կյանքի պատկերներն ըստ Սփենսերի, 1967, խմբ.՝ Ալասդաիր Ֆլովեր

●Խոհեր Սաղմոսներ մասին, 1958

●Ցավի խնդիրը, 1940

●«Կորած դրախտ»-ի նախաբան, 1942

●Անձնական հետիկոսությունը. Վիճաբանություն, 1939, Յ. Մ. Ու. Թիլյարդի հետ

●Հրաշքներ. Նախնական ուսումնասիրություն, 1947

●Սոսկ Քրիստոնեություն, 1952

●Նամակներ Մալքոլմին. հիմնականում աղոթքի մասին, 1964

●Չորս սեր, 1960

●Քննադատության փորձ, 1961

●Անգլիական գրականությունը 16-րդ դարում, բացի ողբերգությունից, 1954

●Դեն նետված պատկերը. միջնադարյան ու Վերածննդի գրականության ներկայացում, 1964

●Հեռարձակված զրույցներ, 1942

●Քրիստոնեական պահվածք. հեռարձակված զրույցների հետագա շարք, 1943

●Անհատից այն կողմ. քրիստոնեական պատկերացումն Աստծո մասին, 1944

●Սիրո ալեգորիան. միջնադարյան ավանդության ուսումնասիրություն, 1936

●Մարդու ոչնչացումը, 1943

 

Պոեզիա

●Դայմեր, 1926

●Պատմողական պոեմներ, 1969, խմբ.՝ Ուալթեր Հուփեր

●Պոեմներ, 1964, խմբ.՝ Ուալթեր Հուփեր

●Հոգիներ գերության մեջ. քնարերգության շրջափուլ, 1919

 

 

Աղբյուր՝

http://en.wikipedia.org/wiki/C._S._Lewis

 

Կիրակոսյան Էմմա

Բնական Թվեր

Բնական թվերն այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկանելը հաշվելու համար: Դրանց՝ բնական թվերի բազմությունը նշանակվում է N տառով:

 

Բաժանելիության հայտանիշներ

Նշեմ հիմնականում օգտագործվողները:

2-ի բաժանվում են այն թվերը, որոնք՝

●զույգ են,

●վերջանում են զույգով,

●վերջանում են այնպիսի թվանշանով, որը բաժանվում է 2-ի:

3-ի բաժանվում է այն թիվը, որի բաղադրիչների գումարը բաժանվում է 3-ի: Սա գործում է նաև 9-ի դեպքում:

5-ի բաժանվում է այն թիվը, որն ավարտվում է կա՛մ 0-ով, կա՛մ 5-ով:

 

Պարզ և բաղադրյալ թվեր

Այն բնական թվերը, որոնք բաժանվում են միայն մեկի և իրենք իրենց վրա, կոչվում են պարզ թվեր: Օրինակ՝ 2, 19, 41, 73 և այլն:

Նշեմ նաև, որ 2-ն ամենափոքր և միակ զույգ պարզ թիվն է, մնացած բոլոր պարզ թվերը կենտ են:

1-ը ոչ պարզ թիվ է, ոչ էլ բաղադրայլ (այն ունի միայն մեկ բնական բաժանարար՝ հենց ինքը):

Այն բնական թվերը, որոնք ունեն երկուսից ավել բաժանարար, կոչվում են բաղադրյալ թվեր: Օրինակ՝ 12-ը բաժանվում է 2-ի, 3-ի, 4-ի, 6-ի և այլն:

 

Բաժանարար, Բազմապատիկ

Այն բնական թիվը, որին բաժանվում է տվյալ բնական թիվը, կոչվում է վերջինիս բաժանարար: Օրինակ՝ 15:3=5, 3-ը 15-ի բաժանարարն է:

Ամենամեծ ընդհանուր բաժանարար

Ամենամեծ բնական թիվը, որի վրա բաժանվում են տրված թվերից յուրաքանչյուրը, կոչվում է այդ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարար: Օրինակ՝ 12 և 24 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 6-ն է:

Ամենամեծ ընդհանուր բաժանարար գտնելու եղանակներից է թիվը պարզ թվերի վերլուծելու եղանակը:

Ցանկացած բաղադրյալ թիվ կարելի է վերլուծել պարզ արտադրիչների: Օրինակ՝504-ը ներկայացնենք պարզ արտադրիչների տեսքով: 504-ը բաժանվում է 2-ի, հետևաբար վերջինս դրա պարզ բաղադրիչներից է: Այդպես շարունակելով կստանանք հետևյալը. 504 = 2 * 2 * 2 * 3 * 3 * 7: Եթե նույն արտադրիչից ստանում ենք մի քանի հատ, ապա դրանց արտադրյալը կարող ենք ներկայացնել աստիճանով՝ 504= 23 * 32* 7:

Երկու թվերի մենամեծ ընդհանուր բաժանարարը գտնելու համար պետք է՝
1)
Տրված թվերը վերլուծել պարզ արտադրիչների,
2)
կազմել նրանց փոքրագույն ցուցիչով ընդհանուր պարզ արտադրիչների արտադրյալը,
3)
գտնել ստացված արտադրյալի արժեքը:

Օրինակ՝ գտնենք 504 և 450 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը: Վերլուծենք պարզ արտադրիչների. 504= 23 * 32* 7, 450=2*52*32: 3 թիվը տեսնում ենք երկու վերլուծության դեպքում էլ, ինչպես նաև՝ 2-ը: Հիմա հաշվենք. 2*52*32=450: Օգտագործեցինք 2-ը, ոչ թե 23-ը, քանզի մեզ հարկավոր է փոքրագույն ցուցիչով ընդհանուր արտադրիչը: Ստացանք, որ 504 և 450 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը 450-ն է:   

Գոյություն ունի նաև փոխադարձ պարզ թիվ հասկացություն: Այն թվերը, որոնց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է, կոչվում են փոխադարձ պարզ թվեր: Օրինակ՝ 24 և 35 թվերը փոխադարձաբար պարզ են. 24 թվի բաժանարարներն են 1, 2, 3, 4, 6, 8, 12, 24 իսկ 35 թվի բաժանարարներն են 1, 5, 7, 35 թվերը: Դրանց ամենամեծ ընդհանուր բաժանարարը 1-ն է:

Այն բնական թիվը, որը բաժանվում է տվյալ բնական թվին, կոչվում է վերջինիս բազմապատիկ: Օրինակ՝ 50:5=10, 50-ը 5-ի բազմապատիկն է:

Տրված բնական թվերի ընդհանուր բազմապատիկներից ամենափոքրը կոչվում է այդ թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկ:

Ամենափոքր ընդհանուր բազմապատիկը նույնպես կարելի է գտնել թիվը պարզ արտադրիչների վերլուծելու եղանակով:

Երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելու համար պետք է՝
1)
տրված թվերը վերլուծել պարզ արտադրիչների,
2)
ստացված բոլոր պարզ արտադրիչներից կազմել արտադրյալ՝ նրանցից յուրաքանչյուրը վերցնելով մեծագույն ցուցիչով:
3)
գտնել ստացված արտադրյալի արժեքը:

Օրինակ՝ գտնենք 378 և 360 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը: Վերլուծենք պարզ արտադրիչների. 378 = 2 * 33 * 7, 360 = 23 * 32 * 5: Հիմա՝ վերնցնելով պարզ արտադրիչներին՝ յուրաքանչյուրին մեծագույն ցուցիչով, գտնենք դրանց արտադրյալը. 23 * 32 * 5 * 7 = 7560: Ստացանք մեր երկու թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, որն է 7560-ը:

 

Լուծենք մի քանի վարժություն (2012թ մաթեմատիկայի շտեմարանի I հատորից)

Նշվածներից որն է 9-ի բազմապատիկ.

1)19378    2)29610    3)36814    4)45007

9-ի բաժանվում է այն թիվը, որի բաղադրիչները գումարը բաժանվում է 9-ի: Հերթով գտնենք թվերի բաղադրիչների գումարը. 1+9+3+7+8=28, որը չի բաժանվում 9-ի, 2+9+6+1+0=18, որը բաժանվում է 9-ի և ստացվում է 2: Ուրեմն հենց 2-րդ տարբերակը ճիշտ պատասխանն է:

Իսկ եթե չգիտենք, որ 9-ի բաժանվում է այն թիվը, որի բաղադրիչները գումարը բաժանվում է 9-ի, կարող ենք թվերը հերթով բաժանել 9-ի:

 

Գտնել 15, 70 և 90 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը:

1)783    2)180    3)630    4)720

Առաջին հերթին մեր 3 թվերը վերլուծենք արտադրիչների:

15=3*5

70=2*5*7

90=2*5*32

Հիմա վերցնենք մեր ստացած արտադրիչները, յուրաքանչյուրից ամենամեծ ցուցիչով: 5*32*7*2=630: Հետևաբար ճիշտ պատասխանը 3-րդն է:

 

 

Աղբյուրներ.

http://mathnet.am/texekatu/dproc/math/tver.pdf

http://www.youtube.com/watch?v=v6X70vCpRpI

http://mathematics.am/problem.php?number=94001

http://mathematics.am/problem.php?number=93001

http://mathematics.am/problem.php?number=95001

 

Էմմա Կիրակոսյան

Լոգարիթմ

Լոգարիթմը պատասխանում է հետևյալ հարցին. <<Մի թիվը որքա՞ն անգամ ենք բազմապատկում, որ ստանանք մեկ այլ թիվ>>:

Օրինակ՝ 8 ստանալու համար քանի 2-ենք բազմապատկում: Պատասխան՝ 2*2*2=8, այսինքն մեզ անհրաժեշտ էր 3 հատ 2 բազմապատկել, որպեսզի ստանայինք 8: Հետևաբար լոգարիթմը 3-ն է:

         

          Իսկ ինչպե՞ս է պետք այս ամենը գրել: <<2-ների այն քանակը, որ պիտի բազմապատկենք 8 ստանալու համար, 3-ն է>> կարող ենք գրել այսպես՝

 Image

 

Կարող ենք ասել, որ 2 հիմոքով 8-ի լոգարիթմը 3-ն է:

 

Նկատենք, որ գործ ենք ունենում երեք թվերի հետ.

հիմք-այն թիվը, որը բազմապատկում ենք,

լոգարիթմը-այն թիվը, որ ցույց է տալիս, թե հիմքը բազմապատկման ժամանակ քանի անգամ պետք է օգտագործվի և

այն թիվը, որն ուզում ենք ստանալ:

Վերևի օրինակում 2-ը հիմքն է, 8-ը՝ այն թիվը, որ ուզում ենք ստանալ, և 3-ը՝ լոգարիթմն է, ցույց է տալիս, թե 2-ը քանի անգամ պիտի բազմապատկվի, որ ստացվի 8:

Երբ լոգարիթմի հիմքը հասար է 10, օգտագործվում է lg գրելաձևը կամ պարզապես հիմքը չի գրվում:

Օգտագործվում է նաև e հիմքով լոգարիթմ: Դա Euler-ի թիվն է, մոտավորապես հավասար է 2.71828:

Լոգարիթմը կարող է լինել տասնորդական թիվ: Օրինակ՝ 10 հիմքով 26-ի լոգարիթմը հավասար է 1.41497…

 

Մեկ այլ օրինակ:

Ինչի՞ է հավասար 5 հիմքով 625-ի լոգարիթմը: Մենք հարցնում ենք՝ 625 ստանալու համար ինչքա՞ն 5 պիտի բազմապատկենք իրար: 5*5*5*5=625: Այսինքն՝ 5 հիմքով 625-ի լոգարիթմը հավասար է 4:

 

Բացասական լոգարիթմներ

Սա էլ ցույց է տալիս, թե թիվը քանի անգամ պետք է բաժանել:

Օրինակ` ինչի է հավասար 5 հիմքով 0.008-ի լոգարիթմը :  1:5:5:5=5-3: Լոգարիթմը հավասար է 5-3:

 

Աստիճանացույց

Լոգարիթմը պատասխանում է նման հարցի. 2?=8 Մենք արդեն գիտենք, որ 8 ստանալու համար 2-ը պիտի բազմապատկենք 3 անգամ: Այսինքն՝ լոգրիթմն ասում է, թե ինչի է հավասար աստիճանացույցը: Հետևաբար, լոգարիթմը պատասխանում է այս հարցին. <<Ի՞նչ աստիճանացույց է անհրաժեշտ, որպեսզի մի թիվը դառնա մեկ այլ թիվ>>:

Օրինակ՝ ինչի՞ է հավասար 10 հիմքով 100-ի լոգարիթմը: 100-ը նույն 102-ն է: Մեզ պետք է 2 աստիճանացույցը, որպեսզի 10-ը դառանա 100: Լոգարիթմը հավասար է 2:

 

Լրացուցիչ տեղեկություն.  

Լոգարիթմ բառը հորինել է շոտլանդացի մաթեմատիկոս Հովհաննես Նապիերը, հունարեն <<լոգոս>> (հարաբերակցություն, համամասնություն, բառ) և <<արիթմոս>> (թիվ) բառերից, որոնք իրար հետ լինում են <<թվի հարաբերակցություն>>:

 

 

Աղբյուր.

http://www.mathsisfun.com/algebra/logarithms.html

 

Էմմա Կիրակոսյան

Տեղեկատվական փաստեր Աստվածաշնչի մասին

Image

Լինելով աշխահի առաջին պետությունը, որ քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն, ու այդ փաստն ամեն տեղին ու ոչ տեղին պարագաներում բարձրաձայնելուն հակված հայ ժողովուրդը, կարծում եմ, որ տարրական գաղափարն այլևս չունի այն Գրքի ու Անձի մասին, որոնց վրա հիմնված է իրենց հավատքը (չնայած՝ հավատքը փոխարինվել է կրոնով ու րիտուալական մանր-մունր խնդիրներով, հարամանությունների միջև եղած անհամաձայնություններով, նույնիսկ Հայ Մեր-ն է դարձել սովորական բանաստեղծություն և այլն):

Դե քանի որ ասում ես, որ քրիստոնյա ես, երևի թե հետաքրքիր կլինի իմանալ, թե՝ լավ, վերջիվերջո ես Ու՞մ ես հավատում ու ինչի՞ վրա է հիմնված հավատքդ:

Այս հղումով ընթերցեք Աստվածաշնչի մասին տեղեկատվական փաստեր:

Արդեն 3 տարի տեսնում եմ, թե ինչպես է այդ ծառը մերկանում ու հագնվում…

Ես… Ես Էմման եմ :)

Մեր կրթահամալիր եկա 2011թ-ին: Եկա, որ ուսումս շարունակեմ ավագ դպրոցում: Մանկությանս երկու ընկեր մի քանի տարի առաջ էին ընդունվել դպրոց ու <<հարցուփորձի>> ժամանակ խորհուրդ տվեցին <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը: Փնտրտունքների արդյունքում համոզվեցինք, որ ուրիշ ոչ մի <<խելքը գլխին>> ավագ դպրոց չկա (այդ ժամանակ էլ նոր սիստեմը դեռ թա՜րմ-թարմ էր…): Միակ <<ջանջալ>> բանը՝ նոր դպրոցի հետ կապված, ճանապարհն էր. դե արի՜ ու Կենտրոնից հասի ՀԱԹ (նախկինում, երբ տրանսպորտի վրա տեսնում էի էս ՀԱԹ գրածը, ՀԱՑ էի կարդում ու մտածում էի՝ լավ, այ մարդ, էս ՀԱՑը որտեղ ա): Բայց դե դրան էլ սովորեցի: Հեռավորությունն էլ երևի այն գործոններից էր, որ իմ ինքնուրույն դառնալուն օժանդակեց:

Հիմա ավարտական՝ 12-րդ դասարանում եմ: Կկարոտեմ, ճիշտ եմ ասում:

Ոչ մի սիստեմ՝ որպես էդպիսին, կատարյալ չէ. միշտ էլ փոսեր ու դատարկ տեղեր կան: Բայց երբ դրական բաները գերակշռում են, հավեսով ես սովորում:

Մեր Կրթահամալիրում ամենաշատը գնահատում եմ ազատությունը: Երբ կրթական ցածր մակարդակով մադկանց ազատություն է տրված լինում, այն հակված է անարխիայի վերածվել: Անհատի մասշտաբով վերցրած՝ իմ մեջ այն դարձավ հազար ու մի տաղանդի բացահայտման արդյունք: Բացահայտեցի, որ շատ աշխատասեր մարդ եմ:

Անգին մի բան է մեր աշակերտ-ուսուցիչ հարաբերությունը. այ էստեղ կարող եմ ասել, որ ուսուցիչը ընկերս է, որ հաճույքով եմ սովորում, ոչ թե՝ պարտադրված: Վերը նշածս աշխատասիրությունը բերրի պտուղներ տվեց ուսուցիչների տված (ու դեռ տրվող) ճիշտ ուղղության շնորհիվ: Ուսուցիչն աշակերտին ճանաչում է ոչ թե որպես դասարան հավաքական գոյականի մի բաղադրիչ, այլ որպես անհատ! (Համենայն դեպս՝ ես դա եմ զգացել): Շնորհակալ եմ իմ բոլոր ուսուցիչներին, առանց բացառության: Շնորհակալ եմ սովորեցնելու, խիստ կամ փափուկ լինելու, ընդառաջելու, ուղղություն ցույց տալու ու մնացած ամեն ինչի համար (լավ, stop, քանի հաջողության նամակ չի դարձել):

Նախկին դպրոցս սովորական էր՝ մատյանով ուսուցիչ (կամ էլ, եթե մատյանով չէր գալիս, երեխեքից մեկին էր ուղարկում բերելու), սպիտակ սփռոցով ուսուցչի սեղան, կենսաբանութայն-ֆիզիկայի-քիմիայի կաբինետները, որոնց պահարանների իրերին այդպես էլ չծանոթացա (չնայած քիմիայի դասերին մի երկու անգամ ուսուցիչը փորձեր ցույց տվեց), ռեֆերատները (որ վերջին դասարանում էին պահանջում, ու որ հազարից մեկ էր պատահում, երբ աշակերտինը մյուսների հետ նույնը չէր լինում (մաքուր copy-paste!)… Իսկ մեզ մոտ ամեն ինչ ուրիշ է՝ <<մոդեռն>>: Գնահատակա՞ն: Այդ հասկացությունն ինձ համար անհետացավ 10-րդ դասարանի կեսերից: Հասկանում ես, որ արդեն մեծ ես, ինչ անում ես՝ քեզ համար ես անում, ոչ թե՝ ուսուցչի կամ տնօրենի կամ չգտիեմ ում: Ու սովորելն առավել հաճելի է դառնում: Ուսումնասիրում ես, տնտղում, թարգմանում, <<դզում-փչում>>, ուղարկում ուսուցչիդ, նա հետ է ուղարկում՝ նկատառումներով, էլի ես <<դզում-փչում>>…  Հրաշալի է:

Չեմ մոռանա այն զգացողությունը (երևի՝ հպարտության), որ ապրում եմ, երբ նյութս կայքում են դնում: Ու էնպես չի, որ միայն ամենաառաջին նյութի ժամանակ էր էդպես. ամեն անգամ, երբ աշխատանքս տեսնում եմ, ուրախանում եմ (երևի նրանից է, որ աշխատանքիդ արդյունքն ես տեսնում):

Մեդիայի հետ կապված ամենահավես բանը բլոգն էր: Հիշում եմ՝ 11-րդ դասարանում (էնպես եմ ասում, ոնց որ մի տասը տարի առաջ էր. անցյալ տարի! :) ) բլոգը պարտադիր դարձավ ամեն սեբաստացու համար. էլ մի բողո՜ք, էլ մի դժգոհոթյու՜ն, էլ մի տառապա՜նք-տանջա՜նք…  Դա էլ հայի բնորոշ գիծ է երևի: Ինչևէ: Էդ ժամանակ հասկացա, որ բավականին թեթև մարդ եմ: Բլոգս բացեցի ու գնաաաաաա՜ց (ու դեռ երկար կգնա…):

Մեր ներքին <<նորամուծություններից>> խոսեցի, սա էլ ասեմ. էն անհատական դասուցացկները… Վա՜յ: 11-րդ դասարանում նոր բան մտցվեց՝ ամեն աշակերտ հանրակրթական առարկաների կողքին կազմում է իր անհատական դասացուցակը: Շատ հավես, հետաքրքիր բան է, բայց… Մինչև կարգի բերվեց, 11-րդ դասարանի առաջին երկու ամիսը անտեղի վատնվեց: Էլի բողոք, տառապանք-տանջանք, դժգոհություն, բայց հետո հունի մեջ ընկանք: Ամեն նոր բանի էլ դժվար է հարմարվել: Իմ դասացուցակում պատուհաններ կային: Այդ ազատ ժամերին գնում էի ընթերցասրահ՝ դաս անելու կամ պարզապես գիրք ընթերցելու (ձմռանն էլ էդ ո՜նց էի մրսում… (ես մրսկան մկնիկ եմ)):

Առավոտյան ընդհանուր պարապմունքներն էնպես չէ, որ ատում եմ, բայց չեմ սիրում: Սակայն հետաքրքիրն այն է, որ արձակուրդներից հետո, կամ բացակայելուց հետո, երբ էլի հավաքվում ենք, մի տեսակ զգում եմ, որ կարոտում եմ: Ու հնարավոր չէ պատկերացնել, թե երեք տարի, գրեթե ամեն առավոտ ինչպես ենք տաշի-տուշիով դասերը սկսում, բայց այդպես է: Մենք ենք, էլի:

Դե գիտեք՝ ավարտում եմ: Ընդունվելու եմ Հայաստանի Ամերկյան Համալսարանը: Եթե իմ mskh-ը՝ իր խանդավառ պարոն Բլեյանով չլիներ, ով փորձում է բազում ուսումնական ու մարդկային կապեր հաստատել այլ ուսումնական հաստատությունների հետ, իմ հետագա ուսումնական հաստատության ընտրությունը շատ դժվար կլիներ: 10-րդ դասարանի ավարտին անգլերենի խմբով գնացինք ՀԱՀ, ու այդ ժամանակ էլ մտածեցի. <<Ըհը, սա էլ էսպես>>: Իսկ եթե լուրջ, մեր կրթհամալիրում այնպիսի սիտեմով եմ ուսանել, որ անձամբ ինձ՝ մեր սովորական հայկական ԲՈՒՀերի միջավայրում չեմ կարողանում պատկերացնել: Դե Ամերկյան Համալսարանն ուրիշ աշխարհ է:

Կրթահամալիրը սետղծագործելու հսկա բնագավառ ու հնարավորթյուններ է տալիս , վերցրու որքան կուզես: Դա ուղղված է աշակերտին՝ որպես հասարակության անդամ ձևավորելուն (որը, համաձայնեք՝ անչափ կարևոր է): Գրիր, նկարիր, ձայնագրիր՝ քո անհատական կարծիքով: Էլ չասեմ, թե այս տարվա սկիզբ դասընկերներս ինչեր արեցին հեռուստատեսությունում, ռադիոյում և այլնում: Ես 11-րդ դասարանում անգլերեն լեզվի հայտնի “Spelling Bee” մրցությում (որ “Peace Corps” ամերիկյան կամավորական ծրագիրն էր կազմակերպել ) հաղթեցի 11-րդ դասարանցիներից: Մեծ փորձառություն եմ ձեռք բերում <<Մխիթար Սեբաստացում>>: Իմ նախկին դպրոցում նման բան չկար: Բա…

Որոշ բաներ երբեմն չափազնցության են տարվում (դե գիտենք՝ ոչինչ կատարյալ չէ): Օրինակ՝ այս տարի դասաժամեր ունենք, որոնց իմաստը չեմ հասկանում (և դանք ավելորդ բեռ են դառնում մեր՝ առանց այդ էլ ծանրաբեռնված ու լարված ավարտական տարուն), համակարգիչների ամենօրյա պարտադրվածությունը (հատկապես՝ սկսնակ դասարաններում), Մեդիաուրբաթի նպատակը չեմ հասկանում, նորամուծությունների հետ կապված անկազմակերպություններ կան և այլն: Սրանք էլ գրում եմ, որ չասեք՝ <<Բա իրենց դպրոցի մասին լավից բացի ուրիշ ի՞նչ պիտի ասի>>: Ամեն տեղ էլ բացեր կան: Եթե չլինեին, հետաքրքիր չէր լինի: Լավի կողքին միշտ էլ վատը կա, բայց եթե միշտ վատի մասին խոսվի, լավը կարհամարհվի ու կանհետանա:

Անհատի դպրոց է, հասուն հաստատություն. եթե եկել ես, սովորի, քեզ չեն ստիպելու: Անհատական դասացուցակի հետ ապված գրել էի, որ մոտ երկու ամիս անկանոն ինչ-որ վիճակ էր. ես, Էմմաս, գիտակցելով, որ իմ ժամանակն է ու իմ որոշումն է, ու ամեն պայման առկա լինելով, ինքնակրթությամբ էի զբաղվում՝ ընթերցասրահում կամ հենց տանը (այ, տանը աշխատել էլ եմ սովորել, որը ոչ բոլորի մոտ է ստացվում): Անձից է կախված:

 

Ուրախ եմ, որ ավագ դպրոցս mskh-ում եմ անցել՝ ուրախ, տխուր, հոգնած, եռանդուն, ուսումնատենցչ, երբեմն՝ թամբալ…

Սիրում եմ!!!

 

Չեմ մոռանա, թե քանի անգամ եմ վազել կանգառ, որ իմ միակ 23 համարի դեղին ավտոբուսով տուն հասնեմ: Կամ ինչքան եմ կանգառում սպասել, որ այն վերջապես ժամանի (մայրկս քանի անգամ էր զանգում,- <<Հըն, Էմ, չեկա՞վ>>)… :) Կանգառում ծառ կա. արդեն 3 տարի տեսնում եմ, թե ինչպես է այդ ծառը մերկանում ու հագնվում…

 

էմմա Կիրակոսյան